Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին Տիգրան Ավինյանին նշանակեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը, միանալով թիմին, փորձառությունը, որ ունեցել է պետական ապարատում աշխատելու ընթացքում, հնարավորություն կունենա կիրառել Երևանում:
Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար:
«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: ես վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղ...
Կարդալ ամբողջովին