PanARMENIAN.Net - Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» հակաուտոպիայի հիման վրա սերիալ կնկարահանեն wiip («Դիկինսոն») անկախ ստուդիայում։ Որպես հիմք կընդունվի 2013թ․ համանուն թատերական բեմականացումը։
Այն հայտնի դարձավ ոչ միայն Օրուելի գաղափարների շոկային վերաիմաստավորման, այլև գլխավոր հերոսի մասնակցությամբ դաժան դրվագների արդյունքում, որոնց ոչ բոլոր դիտողնեը դիմացան, գրում է Lifehacker-ը՝ Deadline-ին հղումով։
Գործադիր պրոդյուսերը կլինի Դևիդ Ֆլիննը, որը նախկինում զբաղվել է հիմնականում հեռուստավիկտորինաներով և ռեալիթի շոուներով։ Նախագծի վրա կաշխատեն նաև օրիգինալ ներկայացման բեմադրիչներ Ռոբերտ Այքն ու Դունկան Մաքմիլանը։ 100 րոպեանոց բեմականացումը մտադիր են վերածել 5 էպիզոդից բաղկացած մինի սերիալի։ Դերասանների և թողարկման հավանական ամսաթվի մասին տեղեկություններ դեռ չկան։
Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը լույս է տեսել 1949 թվականին։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փոր...
Կարդալ ամբողջովին