Ամուսնության մասին առասպել №1
«Եվ նրանք ապրեցին երկար եւ երջանիկ…»
Հենց դա են մեզ սովորեցնում դիսնեյյան մուլտերը, որոնցով մեծացել է սենտիմենտալ աշխատասեր երիտասարդության նոր սերունդը: Հիշո՞ւմ եք, թե ինչպես է ավարտվում նրանց ամեն հեքիաթը: Հենց այդ ֆրազով: Եվ տղամարդիկ, եւ աղջիկները սկսում են ընտանեկան կյանքն ընկալել որպես հավերժական մեղրամիս: Իսկ ինչպես է իրականում. տղամարդը աշխատանքից հոգնած տուն է գալիս, իսկ կինը չի համբերում, թե երբ է դուրս գալու հասարակություն, բայց ամեն դեպքում նրա համար ընթրիք է պատրաստում:
Խմբագրի կարծիքը. մեր առաջին առասպելի այդ ֆրազն ամբողջ աշխարհին ստիպում է ամուսնությունից ֆենոմենալ եւ հեքիաթային ինչ-որ բան սպասել: Իրականում ամեն ինչ այդքան գեղեցիկ չէ:
Եզրահանգում. ամուսնությունը ծանր աշխատանք է` օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր: Իհարկե, հոգու խորքում դուք երազանք եք փայփայում` գտնել ձեր արքայազնին, որը ձեզ կսիրի այնպիսին, ինչպիսին դուք կաք: Բայց ամուսնության մեջ դուք ստիպված կլինեք հոգ տանել ամուսնուն, ինչպես եւ նա ստիպված կլինի հոգ տանել ձեզ: Այնպես որ, դերերը լիովին հավասարարժեք են:
Ամուսնության մասին առասպել №2
Կարծում եք, որ ամուսնությունից ձեր եւ ձեր ամուսնու ակնկալիքները լիովին համընկնում են:
Ամեն դեպքում դուք կամ մտածում եք դա կամ էլ անկեղծորեն ուզում եք, որ ամեն ինչ հենց այդպես լինի կամ էլ ամբողջ ուժով ձգտում եք հասնել դրան: Ամուսնանալու որոշում կայացնելուց հետո շատ կարեւոր է հասկանալ, որ այդ պահից դուք հայտնվում եք անիրականանալի (ամենից հաճախ) ակնկալիքների աշխարհում:
Ինչո՞ւ է հենց այդպես. որովհետեւ չի կարելի ինչ-որ բան պահանջել ուրիշ մարդուց: Պահանջել կարելի է բացառապես իրենից: Չէ որ ոչ ոք ոչինչ ձեք պարտք չէ, նույնիսկ նա, ով ձեզ հետ կապված է ամուսնության կապերով:
Այդ առասպելի սիրելի ֆրազներն են. «Ես կուզեի…», «Ես մտածում էի…»:
Որն է պատճառը. վաղ մանկությունից տղամարդիկ եւ կանայք իրենց համար իդեալական ամուսնություն են պատկերացնում եւ իդեալական ընտանիք` հիմնվելով գրքերի, ֆիլմերի, չափահասների պատմությունների վրա: Եվ ամուսնության պահին զույգից յուրաքանչյուրի մոտ ամուսնական կյանքի որպես այդպիսինի իր տեսլականն է ձեւավորվում:
Եզրահանգում. ամուսնությունից հետո առաջին տարին ամենածանրն...
Կարդալ ամբողջովին