ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել:
«Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել է ստվերային դաշտ: Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում: Այդ շփումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը չի կարողանում օգտվել բազմաթիվ ծրագրերից. բանկերի «սև ցուցակում» լինելով պայմանավորված՝ չեն կարողանում ստվերից դուրս գալ, քանի որ իրենց աշխատավարձերը բռնագանձվում են»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը խնդրի լուծման համար նախատեսում է ստեղծել մի մեխանիզմ, որ չպետք է վերաբերի վերջին երեք տարիներին նման իրավիճակում հայտված մարդկանց:
«Դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:
Այսինքն՝ սա կվերաբերի երեք տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել այդ մարդկանց, այդ թվում ՝ գանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել: Դրանք պե...
Կարդալ ամբողջովին