Դեպի վեր

Ռուս խաղաղապահների հետ կապված հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ

panorama.am08/6/2022, 5:42

Ռուս խաղաղապահների հետ կապված հայկական կողմի մտահոգությունները 2021-ին գրավոր փոխանցվել են ՌԴ ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ

Տես նաև`Մոսկվան չի տեսել Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկները. Սերգեյ Լավրով

«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովի հայտարարություն։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր