Դեպի վեր

«Միաժամանակ ինձ ծեծում էին 6 հոգի, բայց նրանք անընդհատ հերթափոխվել են». ծանրամարտիկ Արմեն Ղազարյան

azatutyun.am09/16/2020, 4:18

«Միաժամանակ ինձ ծեծում էին 6 հոգի, բայց նրանք անընդհատ հերթափոխվել են». ծանրամարտիկ Արմեն Ղազարյան

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը պատմում է, որ 10 օր առաջ գիշերը իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Ղազարյանը բռնարարների մասին լռել չի պատրաստվում. – «Մարդը, որը տուժել ա, լռել ա, նա նույնպես նպաստել ա, որ շարունակվի»:

Ըստ Ղազարյանի, ինքը սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում: Ասում է՝ փորձեցի հասկանալ, թե ինչու. – «Նրանք ասեցին, որ շատ հարցեր ա տալիս էս մեկը, իրանց խոսքերն են ցիտում` սրան էլ ծալեք, ջարդեք, գցենք մեքենան, տանենք»:

Պատմում է, որ հայհոյանքներով իրեն տարել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, երրորդ հարկ. – «Արդեն իսկ երրորդ հարկ ես որ բարձրացա, լսում էի ուրիշ սենյակներում մարդկանց ծեծի բղավոցներ... էդ շենքը նման էր ինչ-որ կառափնարանի: Կիսամութ մի շենք, որտեղ բղավոցներ, հայհոյանքներ, մարդկանց ցավից ձայներ»:

Ծանրամարտիկն ասում է, որ ծեծողները փորձառու էին, մտածված էին խոշտանգում, սկզբում իրեն մի անկյուն են գցել, հսկել, որ գլուխի չշրջի իրենց դեմքերը չֆիքսի. – «Ամենակարևոր պահը դրա այն ա, որ մարդուն իրանք ոչ միայն ծեծում են, այլ նաև խեղդում են: Քեզ հետևից, գլխից էնքան են կռացնում ներքև, կքանստում ես, թոքերդ լրիվ փակվում ա, ու չես կարողանում շնչել: Ես էդ ժամանակ, ճիշտն ասած, մտածում էի ես կենդանի մնալու եմ, թե չէ:

Արմեն Ղազարյանը ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Եվրոպայի պատանիների չեմպիոն: Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում 4-րդ հորիզոնականն է ապահովել:

Նա փորձել է ոստիկաններին մի թեթև բացատրել այս ամենը. – «Ինձ հայտնի ու ոչ հայտնի, չլսված բոլոր հայհոյանքները լսել եմ, իմ անձին ուղղված, ուղղված էն իմ փորձերին, որ իրենց խնդրել եմ կանգ առնել, որ մենք հայ ենք, որ ես ազգի համար ինչ-որ ծառայություններ եմ ունեցել... էդ ամբողջ իմ ներկայացրած բաներին նույնպես հայհոյել են»:

Ծանրամարտիկն ասում է՝ ինձ ծեծելը հեշտ չէր լինի, եթե դիմադրեի: Բայց նա չի դիմադրել, քանի որ մտածել է, որ այդ դեպքում էլ ոստիկանները առիթ կունենան գործ սարքելու։

Արմեն Ղազարյանի տպավորությամբ, իրեն ծեծել են մոտ 15 րոպե, հետո տարել են մի սենյակ, որտեղ ստիպել են առանց կարդալու ինչ-որ թղթեր ստորագրել. – «Եվ պայմանը մեզ բաց թողելու էի ա էղել, որ ստորագրենք»:

Ղազարյանը շեշտում է, որ գիշերային այդ ժամին Նոր Նորքի ոստիկանության պետն ու տեղակալը շենքում էին ու տեղյակ էին այդ ամենից: Հենց հաջորդ օրն է դիմել «Էրեբունի» բուժկենտրոն ու հեռացել մի քանի ախտորոշումներով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր