Արդեն երրորդ տարին է Լևոն Քալանթարի անվան Գավառի պետական դրամատիկական թատրոնը գործում է հիմնանորոգված շենքում, որը, թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանի խոսքով, 2018-ից սկսած հանդիսատեսին դիմավորում է թատերական աշխարհին համապատասխան մթնոլորտում:
Մինչև այդ, հիշեցնենք, տարիներ շարունակ թատերախումբը տարբեր հաստատություններում էր բեմադրություններ իրականացնում, բայց ահա թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո ոչ միայն պրեմիերաներով ու խաղացանկային բազմաթիվ ներկայացումներվ էին դիմավորում հանդիսատեսին, այլև 2019 թվականին անգամ կազմակերպեցին «Թատերական Գավառ» փառատոնը, որին մասնակցում էին նաև մայրաքաղաքից ժամանած թատերախմբեր:
2020 թվականին պատկերը, բոլորիս հասկանալի պատճառներով, բոլորովին այլ էր: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, ամռանը հանդես են եկել մի քանի բացօթյա ներկայացումներով, աշնանը արցախցի փոքրիկների համար են մանկական ներկայացումներ բեմադրել, տարեվերջին էլ ամանորյա բեմադրությամբ են ներկայացել փոքրիկներին՝ այդպիսով ամփոփելով այդ ծանր ու բարդ տարին:
Արդեն հունվարի վերջին թատերախումբը հանդես կգա պրեմիերայով: Բայց անգամ հիմնանորոգումից հետո թատրոնի շենքի հետ կապված լուրջ խնդիր ունեն:
«Կարատինը երեկ լսեցինք, որ հանեցին հանրային միջոցառումների։ Նույն մեր թափով սկսելու ենք աշխատել։ Ֆինանսապես շատ նեղվեցինք, շատ ազդեց, քանի որ գազի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի բոլոր վճարումները մեր վրա է։ Այսինքն՝ աշխատանքի հաշվին ենք մենք վճարում գազը, լույսը։ Էդ հարցով մեզ չեն օգնում։ Ես բազմաթիվ անգամ դիմել եմ արդեն երեք տարի կլինի․․․ Էն ժամանակ, հիշո՞ւմ եք, շենքը որ բացեցինք, բացումից հետո անընդհատ դիմել եմ, որ ֆինանսավորումը ավելացնեն, որպեսզի մենք կարողանանք շենքը ջեռուցենք, 2500 քառակուսի մետր տարածք։ Շենքը տվել են, բայց հաշվի չեն առել, ո...
Կարդալ ամբողջովին