«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2022թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու բոլոր 18 համայնքների տարածքում:
Առաքելությունը 49 շրջիկ խմբերով դիտարկելու է.
տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտվա նիստի իրականացումը,
տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,
քվեարկության ընթացքը,
բնակավայրերում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների / դաշինքների վարքագիծը,
տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը։
Ընտրությունները սպասարկող 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է.
տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը,
արդյունքների աղյուսակավորումը,
ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը։
Դաշինքը հանդես է գալու ընտրությունների ընթացքի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին և 19:00-ին, ինչպես նաև սեպտեմբերի 26-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:
Երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ
Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք հետևել մեզ.
Telegram: https://t.me/AnkakhDitord
Facebook: Անկախ դիտորդ - Independent Observer
Կապ հաստատելու համար.
Դիտորդական առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյան - 093 742244, [email prot...
Կարդալ ամբողջովին