Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։
2018 թվականին՝ Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ, «Հայկական ժամանակ»-ի լրագրողը զրույցել էր Կիկաբիձեի հետ: Այն վերահրապարկում ենք:
Զրույցում Կիկաբիձեն պատմել էր, թե ինչպես են Հեքիմյանի հետ ծանոթացել և մի գիշերում 14 երգ գրել:
«Շատ հետաքրքիր էր, Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի «ԿԳԲ-ի նաչալնիկը» և ասաց, որ եկել է Մոսկվայի քրեական հետախուզության պետ Ալեքսեյ Հեքիմյանը և ինձ համար 14 երգ է բերել: Ես էլ այդ մարդկանց չեմ սիրում, հատկապես՝ ոստիկաններին»,- ասել էր երգիչը՝ հավելելով, որ դժվարությամբ է համաձայնվել:
«Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք, խելագարվել կարելի է»,- նկատել էր արտիստը:
Վախթանգ Կիկաբիձեն, ցավով հիշելով ընկերոջ՝ Ալեքսեյ Հեքիմյանի կորուստը, ասել էր, որ այժմ ինքն է գրում իր երգերը. «Նրանք, ում հետ աշխատել եմ, հիմա շատերն արդեն չկան, իսկ ովքեր էլ կան, հասկանալի չէ, թե որտեղ են ապրում: Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է»:
Հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է Կիկաբիձեն նույն կարծիքին, ինչ տարիներ առաջ էր, երբ ասում էր, որ առանց կինո կարող է ապրել, բայց առանց երգի՝ ոչ, հայտնի երգիչը պատասխանել էր. «Եթե ասեն, որ էլ երգել չես կարող, ոչինչ չես փոխի, ոչ մի տեղ չես փախչի, բայց ինձ դեռ չեն ասում: Առանց ֆիլմի կարելի է, բայց առանց երաժշտության՝ ո՛չ»:
Վախթանգ Կիկաբեձեն, խոսելով իր հետագա ծրագրերի մասին, նշել էր, որ նոր ֆիլմ է նկարում՝ «Վրաստանի ախտ...
Կարդալ ամբողջովին