Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշմանը, ապա դատախազությունից հայտնեցին, որ այն դեռևս չեն ստացել։
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությ...
Կարդալ ամբողջովին