«Հիշյալ ընկերության և ՌԴ գրանցված գնորդ ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մարտ ամիսների ընթացքում կնքված ընդհանուր՝ 273 միլիոն 700 հազար դրամին համարժեք 39 միլիոն 290 հազար ռուբլու ապրանքների մատակարարման պայմանագրեր ունենալու պայմաններում Հայաստանում գրանցված ընկերությունը Ռուսաստան է արտահանել և իրացրել ընդամենը 126 միլիոն 246 հազար դրամ ինվոյսային արժեքով ապրանք, սակայն իր բանկային հաշիվներին 2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցված ընկերության կողմից փոխանցվել են 572 միլիոն 46 հազար դրամին համարժեք՝ 1 միլիոն 25 հազար եվրո և 21 միլիոն 621 հազար դրամին համարժեք՝ 45 հազար դոլար:
Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով Հայաստանում գրանցված ընկերության կողմից պետությանը պատճառված վնա...
Կարդալ ամբողջովին