Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Հիշեցնենք, որ նախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները: Դերասանները համաձայն չեն նման որոշման հետ: Գերատեսչությունից հայտնել էին, որ թատրոնի շենքը պետք է տրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը իրարամերժ կարծքիներ են հայտնում, այլ տեղից այլ բան են լսում, ուզում են հասկանալ, թե ինչ որոշում է, արդյո՞ք որոշում է, թե դեռ գաղափար է, որ ուզում են առաջ տանել:
«Ինչո՞ւ մի ամբողջ թատրոն կործանեն, որպեսզի երաժշտական խումբն ունենա փորձատեղի, ընդամենը փորձատեղի»,- նշեց նա:
Ս. Ստեփանյանի խոսքով, մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից. «Թող փակուկ բարձ չդնեն մեր գլխի տալ ու ասեն, որ չի կրճատվելու է: Ոչ, կրճատվելու են, արում է սա, որպեսզի Պարոնայնի թատրոնի...
Կարդալ ամբողջովին