«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-Ի՞նչն է միավորում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և «Հայրենիքին», և ի՞նչ մասնակցություն ունի Ռոբերտ Քոչարյանն այդ միավորմանը:
-Նախ՝ արդար ընտրություններով իշխանության եկած ուժին արտահերթ ընտրությունների մղելը գրեթե անհնար է, ոչ մեկը միայնակ չունի պոտենցիալ այդ խնդիրը լուծելու, և Հայաստանում ուժերը մշտապես գնացել են միավորվելու՝ իշխանության դեմ պայքարելու համար:
-Իսկ ինչո՞ւ այս ցանկում չկա ՀՀԿ-ն:
-ՀՀԿ-ի խնդիրն այլ հարթության մեջ է, ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանը հստակ ասաց, որ աշնանը իշխանափոխության մասին խոսելն անհնարին է, գարնանն էլ կասի, որ գարնանն էլ է անհնարին: Ի տարբերություն մյուսների՝ ՀՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, և Ս. Սարգսյանը քաղաքական դաշտի ամենաերկարակյաց ու ամենաշատ տեղեկացված մարդն է, նա հաշվարկում է ամեն ինչը և չի ուզում մասնակցել մի բանի, որը ոչ թե իշխանափոխության, այլ իշխանությանը թուլացնելու խնդիր է լուծում, ինքն այս խաղում չկա: Այն ուժերը, որ դրսից խրախուսում են այս խաղը, չեն ուզում, որ Փաշինյանը փոխվի:
-Հավանակա՞ն է, որ այս եռյակը ձևավորել է Ռ. Քոչարյանը:
-Շատ քիչ հավանական է… Գագիկ Ծառուկյանը խուսափում է, ինչպես օձը՝ դաղձից, որովհետև Մարտի 1-ի հարց կա, նա Ռոբերտ Քոչարյանի հետ նույն դաշտում չի հայտնվի և Մարտի 1-ի բեռի տակ չի մտնի: Այս եռյակում, բայցի ՀՅԴ-ից, մյուս երկուսի լիդերներն ամբիցիոզ են: ԲՀԿ-ն ամենամեծն է և ակնկալում է, որ իրեն սպասարկեն, մյուս երկուսն էլ այնպես չէ, որ Ծառուկյանին մտքի տիտան են համարում և դրա համար են ուզում համագործակցել, ուղղակի ուզում են օգտվել ԲՀԿ-ի հնարավորություններից: (Ես այսպի...
Կարդալ ամբողջովին