«Արմենպրես»-ը տնտեսությունում զարգացումների, դրամի արժևորման ֆոնին տուժող ոլորտներին Կառավարության կողմից հավանական աջակցության, պետական պարտքի և այլ հարցերի մասին զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանի հետ:
- Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է 11.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այդ աճն առավելապես ապահովել է ծառայությունների ոլորտը՝ 26.9 տոկոսով: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը, ի՞նչն է նպաստել դրան:
- 6 ամսում մոտ 12 տոկոս տնտեսական ակտիվության աճ. դրա մեծ մասը ծառայությունների ճյուղում է, սակայն միայն ծառայություններով չի բացատրվում տնտեսական ակտիվության աճը: Մյուս ճյուղերում ևս ունենք բավական դրական դինամիկա՝ բացառությամբ գյուղատնտեսության: Տարվա տնտեսական զարգացումների ակնկալիքները վատատեսական էին, սակայն փաստացի ունեցանք մի իրավիճակ, երբ դրական ռիսկերն առարկայացան, և ունեցանք բարձր տնտեսական աճ: Ինչով է սա պայմանավորված. տարեսկզբին կանխատեսում իրականացնող բոլոր պրոֆեսիոնալ ինստիտուտները Հայաստանի համար կանխատեսում էին շուրջ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Ունենք ռուս-ուկրաինական հակամարտություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով, ՌԴ-ում սպասվող խորը անկումներով, որոնք, իհարկե, պետք է ազդեին Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է մի քանի «կապուղիներով»՝ արտահանում և ներմուծում, տուրիզմի հոսքեր, տրանսֆերտներ, օտարերկրյա ներդրումներ: Այս մասով ակնկալիքները բացասական էին: Սակայն արդեն 4-րդ ամսից սկսած մենք տեսնում ենք, որ այդ բոլոր ուղղություններով բավականին տպավորիչ աճեր կան: Ե՛վ դեպի Ռուսաստան արտահանման, և՛ Ռուսաստանից տրանսֆերտների, և՛ օտարերկրյա ներդրումների, և՛ տուրիզմի մասով կա դրական դինամիկա, վերջինս այս զարգացումների առանցքում է: Այս զարգացումները բերեցին նրան, որ մենք ունեցանք տուրիզմի և կապիտալի հոսքեր մեր երկիր, որը տնտեսության համար, այսպես ասած, «դրական շոկ է»: Բավականին տպավորիչ զարգացումներ ունենք 4-5 ուղղություններով՝ հատկապես ծառայությունների ոլորտում, տուրիզմի հետ կապված ոլորտներում, կացության ոլորտը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, նաև անշարժ գույքի ոլորտը, ֆինանսական համակարգը, տրանսպորտը:
- Այսինքն, կարող ենք ասել, որ այդ վատատեսական կանխատեսումները չիրականացան շնորհիվ կապիտալի միջազգային հոսքերի և մարդկա՞նց, որոնք այստեղ օգտվել են ծառայություններից:
- Այո, մարդկանց և կապիտալի միջազգային հոսքերի մասին է խոսք գնում: Այսինքն, մարդիկ տեղափոխվել են Հայաստան, ընկերությունների որոշ մասը տեղափոխվել է Հայաստան, մարդիկ իրենց հետ տեղափոխել են կապիտալի որոշ հոսքեր: Բացի այդ, նաև տեղի է ունենում արտարժույթի որոշակի հոսք Հայաստան, որը լրացուցիչ պահանջարկ է ձևավորել ծառայությունների ոլորտի համար: Հետևաբար, ունենում ենք նմանատիպ բարձր աճեր:
- Սակայն մեր հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկրում՝ ՌԴ-ում, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել: Ի՞նչ է ակնկալվում՝ ՌԴ տնտեսությունում, համաշխարհային տնտեսությունում զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա:
- Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը՝ համաշխարհային զարգացումների առանցքային կանխատեսող ինստիտուտներից մեկը, հրապարակեց իր նոր կանխատեսումները, որի վերնագիրը՝ «Մռայլ և ավելի անորոշ», արդեն խոսում է շատ բաների մասին: Այսինքն, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները մի միջավայր են ձևավորել, որը ստագֆլյացիոն վտանգ է առաջացրել աշխարհում, ինչն ինֆլյացիայի և գործազրկության աճի միաժամանակյա տեղի ունենալն է: Ինֆլյացիան ծնվել է նրանից, որ հակամարտության պայմաններում էներգակիրների և պարենի գները կտրուկ բարձրացրել են: Եվ քանի որ վերջին 30-40 տարում աշխարհը՝ հատկապես արևտմյան աշխարհը, նմանատիպ գնաճ չի տեսել, ԿԲ-երը, խստացնելով դրամավարկային պայմանները, տոկոսները բարձրացնելով, փորձում են հակազդել այս գնաճային երևույթներին: Սրա ֆոնին կա նաև Չինաստանի գործոնը, որտեղ հակակորոնավիրուսային խիստ սահմանափակումներ են սկսել գործել, իսկ Չինաստանը պահանջարկ ներկայացնող առանցքային տնտեսություններից է: Այս գործոնները համախմբելով՝ ունենք մի պատկեր, որ բոլոր ուղղություններով գրեթե տնտեսական աճի կանխատեսումների՝ դեպի ներքև վերանայումներ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում, մյուս տարածաշրջաններում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ նախկինում սպասվող անկումը վերանայվել է դրական ուղղությամբ, այսինքն, ավելի փոքր անկում է սպասվում հիմա. եթե նախկինում սպասվում էր 8-10 տոկոսանոց անկում, ապա ներկայում՝ 6 տոկոսանոց անկում: Սակայն 2023-ի համար խորացրել են անկման կանխատեսումները: Քանի որ խոսքը աշխարհի և Հայաստանի համար կարևոր գործընկեր առանցքային տնտեսությունների մասին է, ապա նրանց մոտ աճի կանխատեսման՝ դեպի ներքև ճշգրտումները որոշակի բացասական ազդեցություններ կունենան Հայաստանի համար: Սակայն, քանի որ մեզ մոտ կա դրան հակակշռող գործոն, որը մարդկանց և կապիտալի ներհոսքն է, հետևաբար, առանցքային հարցն այն է, թե ինչքա՞ն կտևի ռուս-ուկրաինական հակամարտությունը, և մենք որքա՞ն կտեսնենք մարդկանց և կապիտալի՝ նմանատիպ բարձր տեմպերով ներհոսքեր: Այդ ժամանակից էլ կախված՝ կարող ենք հասկանալ, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա մեզ վրա: Տարեսկզբին մենք պետբյուջեի նախագծով սպասում էինք 7 տոկոսանոց տնտեսական աճ, ներկայումս դրանից էլ բարձր են գնում ընթացիկ զարգացումները, և արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք շարունակել ենք պահպանել 7 տոկոսի մեր այդ սպասումը, թիրախը: Այսինքն 7 տոկոսանոց աճն այս տարվա համար համարում ենք հավանական: Եթե ընթացիկ տեմպերը պահպանվեն, հնարավոր է նաև այդ աճի որոշակի գերազանցում էլ լինի: Այս պահին վերանայումներ չկան, սակայն, պետք է ֆիքսենք, որ ունենք բարձր անորոշություններ, որը ենթադրում է ամենօրյա մոնիթորինգ, ինչն էլ թույլ կտա նոր գործոնները հաշվի առնելով՝ նոր գնահատականներ տալ սպասումների վերաբերյալ:
- Եթե Ռուսաստանում 6 տոկոս անկման կանխատեսումն իրականանա, ապա ի՞նչ արտացոլում կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա, ի՞նչ չափով կլինի նվազումը մեզ մոտ:
- Մենք նմանատիպ տնտեսական ցնցում աշխարհում չենք ունեցել: Բոլոր գնահատականները, այդ թվում մեր գնահատականները, ցույց էին տալիս, որ ՌԴ-ն այն առանցքային արտաքին գործոնն է, որն ազդում է մեր տնտեսության վրա: Տնտեսական աճի 1 տոկոս փոփոխությունը, դանդաղումը կամ արագացումն իր ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Դա եղել է միշտ՝ և՛ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, և՛ 2014-2015 թթ,, երբ առաջին պատժամիջոցները կիրառվեցին ՌԴ-ի նկատմամբ: Սակայն հիմա իրավիճակն այլ է, որովհետև դրա փոխանցումային ուղիները հակառակ են աշխատում: Այսինքն, այդ աճի փոփոխությունները, որոնք Հայաստանի տնտեսությանը պետք է բերեին բացասական հետևանքների, մեծամասամբ դրական են: Եվ, եթե ակնկալվում էր, որ ՌԴ-ում եկամուտների անկման ֆոնին պետք է տրանֆերտներն անկում ապրեին, մեր արտահանման պահանջարկը որոշակի նվազեր, ավելի քիչ ներդրումներ հոսեին այստեղ՝ փաստացի տեղի չեն ունենում: Հետևաբար, իրավիճակը թույլ է տալիս մեզ ասել, որ այդ պատմական կապերը փոխվել են առնվազն այս տարվա համար, իսկ, թե հետագայում ինչպես կդրսևորվի, կախված է հակամարտության հանգուցալուծումից:
- Դոլարի փոխարժեքի նվազման, դրամի արժևորման ֆոնին արտահանողները խնդիրների առաջ են կանգնել, որոշները չեն բացառում արտահանման ծավալները նվազեցնելը: Եթե Հայաստանում այս խնդրի պատճառով արտահանումը նվազի, ապա տարվա վերջում տնտեսական աճի ցուցանիշի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:
- Նկատվում է դրամի՝ բավականին մեծ տեմպերով արժևորում, որի պատճառն արտարժույթի հոսքերն են Հայաստան: Դրամի արժևորումը, իհարկե, արտահանողներին վնաս է, քանի որ իրենք չէինք պլանավորել, որ այսպիսի փոփոխություն պետք է տեղի ունենար: Բայց, երբ նայում ենք ընթացիկ զարգացումներին, միտումներին, մեծ խնդիրներ, որպես այդպիսիք, չկան: Դրանք, ենթադրաբար, ավելի շատ կդրսևորվեն հաջորդ ամիսներին: Կառավարությունը դիտարկում է հնարավոր աջակցության մեխանիզմներ: Երբ խոսում ենք դրական զարգացումների մասին, պետք է հասկանանք, որ դրանք ունեն նաև իրենց բացասական կողմը. դա տնտեսության համար ասիմետրիկ ցնցում է, հասարակության որոշ խմբեր, տնտեսության որոշ խմբեր օգտվում են, ինչ-որ խմբեր՝ տուժում: Տուժողների մի խումբ արտահանողներն են, մյուս խումբը՝ ներքին արտադրողները, որոնք մրցում են ներմուծվող ապրանքների հետ, երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք տուժում են բարձր գնաճից, քանի որ հոսքերը բերել են նաև տնտեսությունում գնաճի: Հետևաբար, և՛ արտահանման, և՛ նշված մյուս բացասական հետևանքներին հակազդելու համար կառավարությունը ներկայումս քննարկում է հնարավոր մեխանիզմներ: Օրինակ, միջնաժամկետ ծախսերի ծրագրում արդեն ...
Կարդալ ամբողջովին