ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Եվ նորից ասել է, որ Արցախում ՀՀ ժամկետային զինծառայողներ չեն լինելու:
Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին:
ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ: Այս պաշտոնյան հերթական վտանգն է ստեղծում մեզ համար և նվեր է մատուցում ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ ԱԽՔ-ի այս հակապետական հայտարարությունն ընկալվելու է` որպես ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշում ու վստահ եմ` ինքն էլ դա գիտի:
Նախ, այս անպատասխանատու հայտարարությունից ստացվում է` Հայաստանն Արցախում մինչ օրս ունի զինված միավորներ (գնդեր, վաշտեր և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով զինծառայողների իրավունքներին վերաբերող աշխատանքս էր հստակ ցույց տվել, որ Արցախում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ:
Միայն Ադրբեջանն է այս կեղծ գաղափարն առաջ տանում, դրանով փորձում է ապահովել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի արհեստական հիմքեր ու սպառնում ուժ կիրառել, իսկ ԱԽՔ-ը ստեղծում է այդ հիմքեր...
Կարդալ ամբողջովին