Դեպի վեր

Դերասանուհի Տաթեւ Թարյան․ «Պետք է ամեն ինչի հանդեպ ուշադիր եւ զգայուն լինել»

bravo.am09/14/2021, 7:36

Դերասանուհի Տաթեւ Թարյան․ «Պետք է ամեն ինչի հանդեպ ուշադիր եւ զգայուն լինել»

Շատ փոքր հասակում հմայվեց ու տպավորվեց «Հին աստվածներ» պիեսի բեմադրությամբ, իսկ տարիներ հետո դարձավ դերասանուհի՝ մասնիկը կազմելով հենց նույն ներկայացման. BRAVO.am-ի զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Տաթեւ Թարյանն է: Խոսել ենք մասնագիտության ընտրության, ծրագրերի, լուսանկարվել սիրելու եւ շատ այլ թեմաների շուրջ:- Թատրոնում տարբեր դերերից հետո հանդիսատեսը Ձեզ սկսեց տեսնել նաեւ «Խաբկանք» հեռուստասերիալում: Ինչպե՞ս եղավ առաջարկը, ի՞նչը հատկապես դժվար տրվեց Ձեզ սերիալում:

- Դժվարությունն այն է, որ ես երկար տարիներ խուսափում էի սերիալներում նկարահանվելուց, բայց հիմա շատ ափսոսում եմ: Ինձ շատ բարդ է գիտակցել, որ այդ տարիները պետք էր օգտագործել, իսկ ես բաց եմ թողել: Սերիալը դերասանի համար լավ վարժանք է: Առաջարկն անսպասելի եղավ երկրորդ ռեժիսորի կողմից, արագ ընդգրկվեցի․ ընդամենը մի քանի րոպեների ընթացքում պայմանավորվեցինք, եւ առավոտյան արդեն նկարահանման տաղավարում էի: Յուրահատուկ թիմ է աշխատում. նրանք միանգամից կարողանում են քեզ տեղափոխել իրենց էներգետիկ դաշտ, դու արագ դառնում ես այդ գործի մասնիկը: Սա, հատկապես, կարեւոր է այն դեպքերում, երբ դերասանը նախագծին միանում է ոչ թե սկզբում, այլ՝ ընթացքից: Կերպարս լրագրող աղջիկ է, որը նորաբաց լրատվական կայքում է աշխատում: Սպասվում են հետաքրքիր ու անսպասելի զարգացումներ, ինչը շատ բնորոշ է մեր սցենարիստ Անուշիկ Պետրոսյանին: Հեռուստադիտողին ձանձրանալու առիթներ չենք տա:

7


- Տաթեւ, ե՞րբ եւ ինչպե՞ս եկաք այն որոշման, որ հենց դերասանուհու մասնագիտություն պետք է ունենաք:

- Փոքր էի շատ, երբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը, այդ ժամանակ իմ տեսած ամենագեղեցիկ երեւույթն էր այդ ներկայացումը: Հիշում եմ, որ խենթի նման սիրահարվեցի բեմին, ուզում էի այդ ամենի մեջ լինել, այդ տարօրինակ գեղեցկությունը լիներ իմը: Այդ ներկայացումը շատ մեծ խթան էր ինձ համար, եւ տարիներ անց ես արդեն սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Վահե Շահվերդյանի լսարանում, ով այդ ներկայացման ռեժիսորն էր, եւ ես ներգրավված էի «Հին աստվածներ» ներկայացման մեջ:

- Հիմա հայտնի դառնալը համացանցի միջոցով շատ հեշտացել է, բացի այդ շատերն են ձգտում հայտնվել ֆիլմերում: Ըստ Ձեզ՝ որո՞նք են լավ դերասան լինելու պայմանները, ի՞նչն է կարեւոր այս մասնագիտության մեջ:

- Երբ ընդունվում էի թատերական ինստիտուտ, ինքս ինձ համար որդեգրեցի հետեւյալը՝ կամ որպես դերասանուհի անում եմ այն ամենն, ինչ պահանջում է կերպարն ու ռեժիսորը, կամ ես դերասանուհի չեմ: Հարկավոր է գիտակցել, որ դերասանուհի լինելն ուղղակի մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ է, մարդու տեսակ, քանզի պետք է ամբողջության վերցնել ու վերադարձնել: Շատ կարեւոր է մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ ներքինդ պետք է լիքը լինի, քո մեջ պետք է հազարավոր կերպարներ եւ զգացմունքներ ապրեն: Պետք է շատ կարդալ, շատ ֆիլմեր դիտել, կյանքում ամեն ինչի հանդեպ ուշադիր եւ զգայուն լինել, որպեսզի հետաքրքիր ու կարեւոր երեւույթ տեսնելիս՝ անմիջապես վերցնես, պահես քո մեջ ու հետագայում օգտագործես կերպարներ կերտելու ժամանակ:

7 ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր