Դեպի վերեւ

Վարչապետի 13 խորհրդականները․ Մաս 2

hraparak.am03/3/2017, 11:20
  • Email
  • Facebook
  • Twitter

Վարչապետի 13 խորհրդականները․ Մաս 2

Ինչպես արդեն գրել էինք, Կարեն Կարապետյանը Հայաստանի՝ ամենաշատ խորհրդականներ ունեցած վարչապետն է: Նա մեր փոքր երկրի փոքր տնտեսությունը կառավարելու համար տրամադրության տակ ունի 13 խորհրդական, որոնցից 2-ը՝ գլխավոր, 6-ը՝ հասարակական հիմունքներով։ Իսկ օգնականների թիվը հասնում է 5-ի։ Նախորդ անգամ ներկայացրինք վարչապետի 6 խորհրդականներին, այս անգամ ներկայացնում ենք մյուսներին։

Սամվել Սանամյան (անկուսակցական)- Վարչապետի 54-ամյա խորհրդականը մամուլում ու առհասարակ, հանրությանը որոշ չափով հայտնի անձ է։ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ 2017 թվականի փետրվարի 17-ին նշանակվեց վարչապետի խորհրդական։ Ի դեպ, նշանակումից անմիջապես հետո մամուլում սկսեցին քննարկել այն փաստը, որ վարչապետին ձեռնտու էր Սանամյանին այդ պաշտոնին նշանակելը, քանի որ առաջիկա ընտրություններին նա բավականաչափ օգտակար «աշխատանքներ» կարող է կատարել։ Հիշեցնենք, որ Սանամյանը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է։ Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Կոտայքի մարզն ընդգրկող տարածաշրջանում։

Նշենք նաև, որ Սամվել Սանամյանը եղել է Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ, այնուհետև «Իմպուլս-90» կոոպերատիվի նախագահ, «Քինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ և զբաղեցրել այլ պաշտոններ։

Ալեքսանդր Խաչատուրյան (ՀՀԿ) - Վարչապետի 32-ամյա հասարակական հիմունքներով խորհրդականը պաշտոնը ստանձնեց 2016 թվականի հոկտեմբերի 3-ից։ Երիտասարդ խորհրդականը ֆինանսական եւ կորպորատիվ իրավունքի մասնագետ է: Ալեքսանդր Խաչատուրյանը ԹիՔեյ Էքուիթի Փարթներս առաջատար իրավաբանական խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերն է: Մինչ այդ նա եղել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության եւ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի իրավախորհրդատու: Նա Բոսթոնի Համալսարանի Իրավաբանական Դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական եւ բանկային իրավունքի մագիստրոսի կոչում: Ալեքսանդր Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք։ Եղել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի իրավախորհրդատու։

Թամար Կևորկյան (անկուսակցական)- Վարչապետի 43-ամյա հասարակական հիմունքներով խորհրդականը պաշտոնը ստացել է 2016 թվականի մարտի 12-ին։ Թամարա Կևորկյանը մամուլում այդքան էլ «հայտնի» չէ։ Նա 1998-ից «Ալադին ռեստորան»-ի տնօրենն է, 2006-ից՝ «Վիլաջո գլոբալ ջեներալ բիզնես»-ի փոխտնօրեն։ Ուսանել է Քորլինզի համալսարանում։

Համլետ Հովսեփյան (նշված չէ) – Վարչապետի 69-ամյա հասարակական հիմունքներով խորհրդականը պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 22-ից։ Խորհրդականի կուսակցական պատկանելիության մասին Կառավարության պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա։ Եղել է Հայպետմատակարարման կոմիտեի իրավախորհրդատու, դատախազության բաժնի դատախազ, Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի ժողդատավոր, Գերագույն խորհրդի պատգամավոր, Ազատամարտի վետերանների միության նախագահ, Շիրակի մարզի դատախազ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ:

Մհեր Տերտերյան (անկուսակցական)- Վարչապետի 40-ամյա հասարակական հիմունքներով խորհրդականը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 11-ից։ Մհեր Տերտերյանը թեև մամուլում ոչ այնքան հայտնի անձ է, սակայն համացանցում բավական ակտիվ է։ Նա յուրօրինակ PR արշավներ է իրականացնում: Սիրում է իրեն տեսանկարահանել եւ այդ հոլովակները տեղադրել սոցցանցերում։ Մհեր Տերտերյանը եղել է «Բայգեր» ՍՊԸ-ի (Ղազախստանի Հանրապետություն ք. Ակտոբե), «Պառնաս» ՍՊԸ-ի (Ղազախստանի Հանրապետություն ք. Ակտոբե) տնօրեն ու մինչև օրս «Պարիժսկայա կոմո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 484.5
EUR 515 521
RUR 8.21 8.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ