Դեպի վեր

ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ԵՄ որոշումը

azatutyun.am02/23/2021, 4:36

ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ԵՄ որոշումը

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը։ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, այս ուղերձը պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ անձամբ է փոխանցել եվրոպացի գործընկերներին՝ տեսակապի միջոցով մասնակցելով նրանց գագաթնաժողովին։

«Սահմանափակումները գործի են դրվում ի պատասխան մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու և նրա աջակիցների ձերբակալության», - պարզաբանել էր Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը։ - «Նավալնու հարցով մենք եկանք քաղաքական համաձայնության՝ կոշտ միջոցներ սահմանել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք պատասխանատու են նրա ձերբակալության, կալանքի ու քրեական հետապնդման համար։ Այդ նպատակով, առաջին անգամ պատմության մեջ, մենք կգործարկենք Եվրամիության մարդու իրավունքների պաշտպանության ռեժիմը»։

Թե կոնկրետ ում դեմ են լինելու պատժամիջոցները, ԵՄ արտգործնախարարը չհստակեցրեց։ Լրատվամիջոցները, սակայն, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, պնդում են, թե այս փուլում սև ցուցակում են Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ու Ռոսգվարդիայի հրամանատար, նախագահ Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ով տարիներ առաջ հրապարակավ բռնության կոչեր էր հնչեցրել Նավալնու հասցեին ու խոստացել նրանից «համեղ բիֆշտեքս սարքել»։ Ըստ հաղորդումների, պատժամիջոցների տակ հայտնված այս անձինք կզրկվեն Եվրամիության տարածք մտնելու իրավունքից, նրանց հաշիվներն էլ կսառեցվեն։

«Արտգործնախարարների խորհրդում բոլորն էին համակարծիք, որ Ռուսաստանը շարժվում է դեպի բռնապետական պետություն և հեռանում է Եվրոպայից։ Արտգործնախարարները միահամուռ էին Ռուսաստանի վերջին քայլերը մեկնաբանելու հարցում, որոնցից դատելով՝ Մոսկվան հստակ ընդգծում է, որ հետաքրքրված չէ Եվրամիության հետ համագործակցությամբ։ Ճիշտ հակառակը՝ թվում է, թե Մոսկվան առավել շահագրգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր