Դեպի վերեւ

Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի մասին

armtimes.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել:

Aravot.am-ի փոխանցմամբ, խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին: Ես ասել եմ վարչապետին, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ կառավարությունը պատրաստ է իր հետ աշխատել եւ ցանկացած հնարավոր ձեւով աջակցել իրեն»:

Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են:

Բայց ի՞նչ է նշանակում հետեւյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:

Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչեւ բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արեւմտյան կետնրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգը ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն, արեւմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:

Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետեւ ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան:

Արդեն գրել ենք, որ Կարապետյանը ապրիլյան պատերազմի արդյունքում Ռուսաստանի կողմից Հայաստանում ներդրված անձ է, որի միսիան 2018-ից հետո Հայաստանում Ռուսաստանի կողմից լիովին վերահսկելի իշխանություն ձեւավորելն է: Կարծիք էինք հայտնել նաեւ, որ առաջին անգամ ԱՄՆ-ն եւ Եվրոպան ՌԴ-ի կողմից Հայաստանին քաղաքականապես ստրկացնելու փորձերին չեն միջամտում: Հակառակը, տպավորություն կա, թե Արեւմուտքը առհասարակ այս հարցում ձեռքերը լվացել է եւ քաշվել մի կողմ:

Երեկ հայտնի դարձավ, որ հերթական անգամ մերժվել է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 486
EUR 510 515
RUR 7.67 7.75
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ