Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը, որի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հունվարի 11-ին «Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 95-85 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման լավագույն բասկետբոլիստը «Գյումրի» թիմի խաղացող Քրիս Ջոնսոնն էր: Նա վաստակել է 33 միավոր, 12 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Նույն օրը կայացել է նաև «Արարատ»-ՖԻՄԱ հանդիպումը. «Արարատը» 92-70 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղի լավագույն բասկետբոլիստ է դարձել «Արարատի» խաղացող Մայքլ Սփարքսը: Նա վաստակել է 37 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 3 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
«Արարատը» ևս մեկ հանդիպում անցկացրել է արդեն հունվարի 13-ին՝ մրցելով «Էրեբունիի» դեմ. խաղն ավարտվել է «Էրեբունիի»՝ 109-90 հաշվով հաղթանակով: Օրվա մյուս խաղում էլ «Ուրարտուն» 135-91 հաշվո...
Կարդալ ամբողջովին