Դեպի վեր

Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերի առանձնահատկությունը նրանցում ազգային ինքնության նոր մեկնաբանությունն է

yerkir.am07/22/2021, 8:36

Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերի առանձնահատկությունը նրանցում ազգային ինքնության նոր մեկնաբանությունն է

Արտակ Թադևոսյանի պատրաստած զարդերի առանձնահատկությունը նրանցում ազգային ինքնության նոր մեկնաբանությունն է, հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը: 2015թ.-ից արվեստագետը աշխարհում տիրող խառնակ ժամանակների ու փոթորկված մարդկության միակ բալասանի՝ խաղաղության իր բանաձևն է առաջադրում:

Սիրիայում պայթող արկերն ու ռումբերը, անօթևան մնացած երեխաներն ու անմեղ զոհերը աշխարհի քարե սրտի վրա փորագրում էին մեկ բառ՝ արդարամտություն, իսկ հետո մեկ ցանկություն՝ խաղաղություն: Արտակը հասկացել էր, որ խաղաղությունը հանուր մարդկության ձեռագիրը պետք է լինի, ոչ թե մի երկրի, մեկ պատության գործը: Նա իր աշխատանքները սկսեց պատրաստել պարկուճներից, որոնք վերածվելով զրադերի զինաթափում են մարդուն սպանելու ցանկությունից: Խաղաղության ջատագովի համար աննկարագրելի հարված էր ապրիլյան քառօրյան, իսկ այնուհետև 44 օրյա արցախյան հերոսամարտը, որի ընթացքում արվեստագետը ոչ միայն անկանգառ աշխատում և օգնում էր բանակին իր աշխատանքներից ստացած հասույթով, այլև հոգատար ծնողի պես իր հովանու տակ էր վերցրել հայրենիցից զրկված հադրութցի ընտանիքներ, ովքեր աջակցության և խնամքի կարիք ունեին: Արտակ Թադևոսյանի զարդարվեստը հարստացված է իր էությանը բնորոշ լույսով, իր ամենամեծ սիրո ակունքի՝ Հայաստան երկրի շնչով և ոգով, մեր լեռնաշխարհի անառիկ էության հերոսականությամբ: Նրա զարդերը խորհրդանիշներ են, գաղափարակիրներ քրիստոնյա մարդու հավատանքի մասին, հայրենաշեն հայի նվիրումի մասին, սիրո և արարման անկանգառ էներգիայի ու լույսի նրբահյուս ուժի մաիսն:

Զարդերից մեկում փյունիկը, որն իր արեւաթույր թևերին առած խաղաղության պտույտ-անիվը՝ վահագնախաչը, հասցնում է դեպի անհասանելի, երկնաթռիչ հեռուներ, կարծես աղոթք է բարձրացնում հանուն խաղաղության, որ պետք է օրհնվի, ոսկևորվի Բարձունքներում: Հնարմատ հայի հեթանոսական առասպելաբանությունից մինչև քրիստոնեական ազատամիտ ու հուսառատ տեսլականը կա նրա յուրաքանչյուր զարդի համար ընտրված ձևաչափում: Փրկության խաչերը, որոնք նա սկսեց ձուլել պատերազմական օրերին, մեր հերոս զինվորների համար ինքնատիպ աղոթքի խորհրդանիշ է վառոդից ազատված փամփուշներով: Ակամայից հավատում ես խաղաղության անկասելիությանը, երբ այն այսքան խորախորհուրդ, իմաստուն արտահայտություն է ստացել ու փամփուշտից ոչ պակաս զարկում է մարդու սրտին' գեղեցկության ապրեցնող հետքեր թողնելով այնտեղ: Արտակի պատրաստած զարդերից այնպիսի հզոր էներգիա է գալիս, որ զգում ես գեղեցիկն արարող արվեստագետի ներշնչանքի ուժը խաղաղության պահապան մեր զինվորների համար:

Հաղթանակների խոստում են նրա պատրաստած փրկության, հաղթանակի խաչազարդերը, վահագնախաչերը, խաղաղության վահան են, խավարը հրեղեն լույսով հաղթելու վճռականություն: Արտակի ցանկացած գործի մեջ իր ազնիվ սրտի ու մտքի զարկերը կան, որ գալի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր