Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Այս մասին Բալասանյանն ասել է Yerevan.today-ի հետ զրույցում։
«Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է։
Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը և ո՞ւմ գործունեությունն է քայքայիչ։ Եկեք վերլուծենք։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ Փաշինյանի այս խոսքերը նախ փակուղային են բանակցությունների համար։ Բացի այդ, Արցախը Հայաստան չէ և վերջ, Արցախն Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան։ Փաշինյանի նաև այս հայտարարության պատճառով է, որ որոշ վայ գործիչներ ու քաղաքացիներ բեմ են բարձրանում ու հայտարարում Արցախը Հայաստանի մարզ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Հայաստանը բանակցությունների կողմ է»,-նշել է նա։
Վիտալի Բալասանյաի համոզմամբ՝ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեսակետն է առաջ բերում, որից մինչ նրա գալը Հայաստանի և Արցախի բոլոր իշխանությունները փորձել են խուսափել․ «Նա սրանով Հայաստանի դիվանագիտությունը դնում է պաշտպանվողի վիճակի մեջ։ Հայաստանը թե՛ հակամարտության, թե՛ բանակցությունների կողմ չէ ու չի եղել, կողմերն են եղել և կան Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով»։
Վիտալի Բալասանյանն ասում է, որ նախ՝ գոյություն չունի Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ․ կա միասնական հայ ժողովուրդ՝ Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում, որին, սակայն, անընդհատ փորձում են տարանջատել նախ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի քաշումը Հայաստանի ա՛յս և առաջին իշխանության գործելաոճն է»։
Վիտալի Բալասանյանը նաև ասում է, որ չի կարող Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող ղեկավարը հայտարարել խնդիրն Ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով լուծելու մասին, նրան թույլ չի տա հայ ժողովուրդը․ «Որովհետև մենք՝ պատերազմով անցած մարդիկ, գիտենք, թե ինչ է նշանակում խնդիրը թշնամու համար ընդունելի տարբերակով լուծում։ Դա չեն հասկանա մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ վարել են դասալիքի կյանք։
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունում է ահաբեկչական խմբավորման անդամներին, փակ զրույց ունենում։ Իսկ մինչ այդ՝ նրանց ազատ է արձակում բանտից, թույլ տալիս, որ հիմնեն կուսակցություն, մասնակցեն ԱԺ ընտրությունների ու անգամ՝ տարածվեն Արցախում, օր ու մեջ ասուլիս տան, եթերներում հայտնվեն ու հայտարարեն, որ պատրաստ են նորից այդ քայլին՝ ահաբեկչության գնալ»։
Վիտալի Բալասանյանը հավելում է, որ ահաբեկիչներին հովանավորողը, նրանց վրա հենվողը, ահաբեկիչներին դատ ու դատաստանը չավարտած ազատ արձակողը ոչ այլ ինչ է, քան նրանցից մեկը, առնվազն` համախոհը։
«Նիկոլ Փաշինյանի ցուցումով կալանավորվում են, հետին պլան են մղվում Արցախյան պատերազմի հերոսները, ազատության դրոշակակիր է դառնում ԼԳԲՏ համայնքը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության անունից, բայց միանգամից թշնամի է հռչակում նրանց, ովքեր հանդես են գալիս իշխանությանն ուղղված առողջ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանի ցուցումով փորձում են խուզարկել Արցախի հերոսի ավտոմեքենան՝ առանց որևէ օրինական հիմքի։ Ու ապօրինի քայլը մնում է անարձագանք։
Ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը․ ասում է՝ այն էլ պատերազմող երկրում, բազմաթիվ ներքին ու արտա...
Կարդալ ամբողջովին