Դեպի վերեւ

Ինքնապաշտպանվեցին ու դաստիարակեցին. Սանամյանի «նազիր-վեզիրները» ճողոպրել են դեպքի վայրից

armlur.am04/20/2016, 9:50
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինքնապաշտպանվեցին ու դաստիարակեցին. Սանամյանի «նազիր-վեզիրները» ճողոպրել են դեպքի վայրից

Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երբ Սասուն Միքայելյանն իր թիմակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպել իրենց թաղամասի ռեստորանում` շնորհակալությունը հայտնելու, Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի մի քանի կողմնակիցների եւ վիճաբանություն սարքել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես՝ ապրիլի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբայրը` Արթուր Դանիելյանը, նրա որդին` Արգամը, ինչպես նաեւ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիրները», որոնց մեջ է եղել ոմն Սմբատ, զանգահարել են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի թիմակիցներին եւ ասել, որ ուզում են հանդիպել՝ բան կա խոսելու: Այսպիսով՝ 5 երիտասարդներ որոշել են մի քանի րոպեով դուրս գալ խնջույքի վայրից` հանդիպելու Արամ Դանիելյանի թիմակիցների հետ, որպեսզի, ըստ էության, հասկանան, թե ինչ են ուզում իրենցից: Նրանք գնացել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս՝ զրուցելու իրենց հյուր եկած Դանիելյանի թիմակիցների հետ: Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի թիմակիցները եղել են 10 մեքենայով, որոնց մեջ եղել են մոտ 40-ից 50 մարդ: Կարծես թե վերընտրված քաղաքապետի թիմակիցների կոկորդին ինչ-որ բան է մնացած եղել, եւ նրանք թիմ կազմած, հարբած վիճակում որոշել են «ռազբորկա» անել: Հաշվի առնելով քաղաքապետի թիմակիցների քանակը՝ կարելի է ենթադրել, որ վերջիններս Սասուն Միքայելյանի թիմակիցներին զրուցելու անվան տակ դուրս են հանել եւ դավադրություն կազնակերպել` որոշելով ծեծի ենթարկել նրանց: Իսկ ինչն էր մնացել Արամ Դանիելյանի թիմակիցների կոկորդին, որ ստիպել էր նրանց հանդիպել Սասուն Միքայելյանի թիմակիցներին: Բանն այն է, որ ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Դանիելյանի թիմակիցների կողմից ընտրակաշառք բաժանածներին Սասուն Միքայելյանի թիմակիցները սրբապիղծ էին որակել: «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասո՞ւմ»,- բացականչել են Դանիելյանի թիմակիցները, որից հետո խոսակցությունն այնքան է թեժացել, որ տղաների միջեւ սկսվել է վիճաբանություն, եւ Դանիելյանի կողմնակիցները անակնկալ կերպով անցել են բռունցքների: Րոպեներ անց ռեստորանում հավաքված մարդիկ, իմանալով կատարվածի մասին, շտապել են դեպքի վայր եւ անցել ինքնապաշտպանության: Այդ ընթացքում Միքայելյանի՝ հարյուրից ավել կողմնակիցները մանրամասն «դաստիարակել» են հյուրերին ու իրենց վրա «մարդ բերողներին»: Ականատեսների պատմելով՝ Արամ Դանիելյանի եղբայրն ու եղբորոդին, հասկանալով իրենց արածի լրջությունը, մազապուրծ փախել են դեպքի վայրից: Նրանք այնքան վախեցած ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487
EUR 519 524
RUR 8.16 8.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ