Դեպի վեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգելի նախագահ,



Տիկնայք և պարոնայք,



Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։



Այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու մեր հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի լավ, անվտանգ և մաքուր աշխարհ բոլորի համար:



Մենք վերահաստատում ենք Հայաստանի լիակատար աջակցությունն ու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակներին։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը 2030 թվականի օրակարգի նպատակներին և թիրախներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ վերջնական նպատակ ունենալով մեր քաղաքացիների համար ստեղծել ապահով և ժողովրդավարական միջավայր և երաշխավորել նրանց հավասար իրավունքները, ազատություններն ու ապրուստի հնարավորությունները։



Անշուշտ, համաշխարհային կորոնավիրուսային համաճարակը խափանեց կայուն զարգացում ապահովելու մեր ջանքերը։ COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցությունը և, մասնավորապես, դրա ազդեցությունը զարգացող երկրների և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների վրա, պատվաստանյութերի սկզբնական անհասանելիությունը և առաջնահերթությունների ընդհանուր փոփոխությունը սահմանափակել են մեր համատեղ գործողությունները Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ։



Այժմ, երբ մենք հաղթահարել ենք այն, ինչ մենք կարող ենք անվանել «համաճարակային ցնցում», իրապես ժամանակն է վերահաստատելու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների լիարժեք իրականացմանը:



Չնայած համավարակին և հակամարտությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, որ Ադրբեջանը հրահրեց՝ անտեսելով համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչը, Հայաստանը շարունակել է իրականացնել երկրում նախատեսված լայնածավալ բարեփոխումները։



Տիկնայք և պարոնայք,



Որակյալ կրթությունը առանցքային է տոկուն և ստեղծագործ հասարակություններ կառուցելու համար: Հայաստանի կառավարությունը քննարկումներ է սկսել կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի շուրջ՝ նպաստելու հասարակության վերափոխմանը, երիտասարդների համար թվային գրագիտության, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիությանը և ուսուցման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 410 422
EUR 411 436
RUR 6.3 7.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր