Դեպի վեր

Երևանում վերաբացվեց Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը. ՀՀ-ում դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

armenpress.am11/24/2022, 1:24

Երևանում վերաբացվեց Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը. ՀՀ-ում դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Կանադան հերթական կարևոր քայլն են կատարում հարաբերությունները խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհին: Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանդիսավորությամբ վերաբացվեց Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը, իսկ Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Կանադայի պատվավոր հյուպատոսության բացման միջոցառմանը ներկա էին Հայաստանում Կանադայի դեսպան (նստավայր՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը, Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչություն պետ Արմեն Եգանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և այլ հյուրեր։

Էլիսոն Լը Քլերը խորհրդանշական է համարում այն, որ հենց այս տարի է բացվում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան ուրախ եմ և որքան հաճելի է ինձ համար այստեղ գտնվել։ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Վերջին մի քանի տարիներին խզվածք եղավ, և Հայաստանում չկարողացանք ունենալ հյուպատոսություն, երկար ժամանակ այսօրվան սպասում էինք և ահա եկավ այդ օրը։ Այսօր հյուպատոսության բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց և կառույցների հետ համագործակցության ու ներդրված ջանքերի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հյուպատոսության բացման մեջ և հատկապես արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչություն պետ Արմեն Եգանյանին, ով նաև Կանադայում Հայաստանի դեսպան է եղել»,- ասաց Կանադայի դեսպանը։

Դեսպանը հիշեցրեց նաև, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին։

«Այս տարի նաև այլ դրական քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Ինչպես շատերդ գիտեք, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր, որ Կանադան Հայաստանում դեսպանատուն է բացելու։ Նախորդ տարվա ամռանը Կանադայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը զեկույց է ներկայացրել, որի մեջ նաև ներառվել էր այդ առաջարկը։ Այստեղ ներկաներից շատերն են ջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր