Դեպի վեր

Նրան գրկել-փաթաթվել էին տիգրանակերտցի երեխաները. Սևան Աթաօղլուն՝ Թուրքիայում դուդուկի վարպետի շրջագայությունների մասին

armtimes.com07/22/2021, 6:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Նրան գրկել-փաթաթվել էին տիգրանակերտցի երեխաները. Սևան Աթաօղլուն՝ Թուրքիայում դուդուկի վարպետի շրջագայությունների մասին

Այս օրերին աշխարհի չորս ծագերում, ինչպես նաև Թուրքիայում մեծ ակնածանքով են հիշում ծիրանափողի վարպետին․ նա բոլորի Ջիվան Գասպարյանն էր, նրա մեղեդին բազմալեզու էր՝ միաձուլվում էր յուրաքանչուրի հոգուն, վեր էր նույնիսկ քաղաքականությունից։ Երբ Վարպետն իբրև հյուր-երաժիշտ հրավիրվել էր մասնակցելու Ստամբուլում կայանալիք մի համերգի՝ բացօթյա համերգասրահը բերնեբերան լցվել էր նախևառաջ Մեծն Ջիվանի շնորհիվ, քանի որ բոլորը՝ հայ, թուրք, քուրդ, հույն շտապում էին լսել հայկական ծիրանափողի վարպետի կատարումները։ Նրա մահվան լուրը արագորեն տարածվեց Թուրքիայում․ թուրքական «NTV» հեռուստաընկերությամբ հնչեց Ջիվանի զուլալ ձայնը՝ «Մայրի՛կ, իմ անուշի՛կ մայրիկ․․»:

Ջիվան Գասպարյանի՝ Թուրքիա կատարած շրջագայությանը մեզ հետ զրույցում անդրադառնում է պոլսահայ մշակութային գործիչ, լրագրող Սևան Աթաօղլուն։ Վարպետի մասին խոսելիս նա ընդգծում է «Ջիվան Գասպարյանն այն երաժիշտն է, որը դուդուկի երաժշտությունը բարձրացրեց աշխարհահռչակ երաժշտության բարձրության՝ ժողովրդական երաժշտությունից դուդուկի նվագը հասցնելով դասական երաժշտության՝ դուդուկը դարձնելով նաև այդ ընտանիքի գործիքը»։

- Հարգելի՛ Սևան, Ջիվան Գասպարյանի՝ Թուրքիա կատարած այցն ի՞նչ մթնոլորտ, տրամադրություն և հանդիպումներ ստեղծեց պոլսահայ համայնքում և համայնքից դուրս։ Եվ ինչպե՞ս ստացվեց, որ դուք նրան ընկերակցեցիք։

-Ջիվան Գասպարյանն առաջին անգամ Ստամբուլի երաժշտասերներին ներկայացավ 2000 թվականին՝ Ստամբուլի ջազ փառատոնի շրջանակներում՝ նվագակցելով հանրահայտ երաժիշտ Անդրեաս Վոլլանվայդերին։ Վարպետն այդ երեկոյի ամենահայտնի աստղն էր, որովհետև Ստամբուլի երաժշտասերները տարբեր առիթներով արդեն ծանոթ էին վերջինիս արվեստին, ուստի կարոտով էին սպասում նրա դուդուկի հնչյուններին։ Ավելին՝ համերգի վերջում շռնդալից ծափերով ևս մեկ կատարում պահանջեցին. վարպետը կատարեց հայկական ժողովրդական ստեղծագործություն։ Ահա այդ օրվանից էլ սկսվեցին Մեծ երաժշտի ընկերային հանդիպումներն ու ծանոթությունները Թուրքիայում։ Ես՝ իբրև «Ակօս» թերթի լրագրող և լուսանկարիչ, հենց այդ օրը ծանոթացա Վարպետ Ջիվանի հետ և նրանից հարցազրույց վերցրի, որից հետո էլ ընկերակցեցի նրան իր բոլոր հյուրախաղերի ընթացքում (այն հաջողակն էի, որին վստահվել էր այդ գործը)։ Այդ համերգին էր Ջիվան Գասպարյանը ծանոթացել Ստամբուլի՝ «Kalan Müzik» ձայնագրման ստուդիայի տնօրեն, պրոդյուսեր Հասան Սալթըքի հետ, որը հետագայում դարձավ նրա մտերիմ ընկեր-բարեկամը, և միասին երկար ճանապարհ անցան։

Ջիվան Գասպարյանի և պոլսահայ համայնքի բարեկամությունը սկսվեց պոլսահայ հայտնի «Սայաթ-Նովա» երգչախմբի կազմակերպած խնջույքում, որը տեղի էր ունեցել Ստամբուլի Սբ․ Երից Մանկանց եկեղեցու պարտեզում՝ շուրջ 250 հյուրերի մասնակցությամբ։ Հրավիրյալների մեջ էին Թուրքիայի հայտնի «Kardeş Türküler» երաժշտական խումբը, թուրքական ժողովրդական երաժշտության հայտնի անուններ՝ Իսմայիլ Դեմիրջիօղլուն, Էրքան Օղուրը, պրոդյուսեր Հասան Սալթըքը, պոլսահայ մամուլի խմբագիրներ, մտավորականներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Խնջույքին միասին էին լազերն ու քուրդերը, հայերն ու թուրքերը։ Հնչեցին տարբեր լեզուներով երգեր՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի նվագակցությամբ․ նա իր մեղեդիով ու քաղցր ձայնով հագեցրեց այդ միջավայրը։

Հիշարժան է նաև 2004 թվականին Անկարայի «ODTÜ» համալսարանի շրջանավարտների միության կազմակերպած բացօթյա համերգը՝ «Ջիվան Գասպարյանն ու իր քառյակը» խորագրով։ Երբ հասանք Անկարա, նկատեցինք, որ համերգի մեր սրահը զարդարված էր ծաղկեփնջերով․ յուրաքանչյուրի վրա հայ ընտանիքի անուն էր գրված՝ շնորհակալության և հաջողության մաղթանքներով։ Վարպետն ու ես շվարեցինք, հետո պարզվեց, որ Անկարայում կա հայ կաթողիկե շատ փոքր համայնք, որոնք իմացել էին Ջիվան Գասպարյանի Անկարայում տեղի ունենալիք համերգի մասին և բաց չէին թողել նրա հետ հանդիպելու առիթը։ Բացօթյա դահլիճի գրեթե կեսը Անկարայի հայերն էին՝ երիտասարդներից մինչև ավագ սերունդ։ Համերգի վերջում նրանք ծանոթացան Վարպետի հետ․ Անկարայի հայ համայնքը կարոտ էր նման միջավայրի և երաժշտության։ Անմոռանալի ապրումներ էին․․․

- Թուրք երաժշտասերներն ու հանրությունը ինչպե՞ս ընդունեցին հայկական դուդուկը՝ Ջիվանի դուդուկի նվագը, ա՛յն Ջիվանի, որը մշեցու թոռ է և իր պատմությունն ունի այս հողում։

- Այսպիսի հանրահռչակ հայ առաջին անգամ էր ներկայանում Թուրքիայի հանրության առաջ։ Շատ հայ երգիչներ էին եկել Թուրքիա, սակայն նրանց ելույթները սահմանափակվել էին ներհամայնքային շրջանակներում։ Առաջին անգամ հայը՝ հայաստանցին, աշխարհահռչակ աստղը հյուրընկալվել էր Թուրքիայում․ սա շատ կարևոր էր թե՛ Ջիվան Գասպարյանի, և թե՛ այդ օրերին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների աշխուժացման առումով։ Թուրք երաժիշտների հետ աստիճանաբար մտերմություն սկսվեց։ Նախևառաջ պետք է նշել դուդուկահար Էրթան Թեքինի անունը, որը մինչ այդ նամակներով կապ էր հաստատել Գասպարյանի հետ և ուզում էր դառնալ նրա աշակերտը։ Վարպետն ինձ պատմեց, որ թուրք դուդուկահարը շատ է ուզում իր հետ ծանոթանալ, սակայն Էրթանի հետ հանդիպումը ավելի ուշ տեղի ունեցավ․ Ջիվան Գասպարյանը իր հետ բերած դուդուկը փոխանցեց Հասան Սալթըքին, որպեսզի վերջինս իր անունից նվիրի էրթանին։ Հետագայում Ջիվան Գասպարյանը 2 անգամ Գյումրիի դուդուկի միջազգային փառատոնին հրավիրեց Թեքինին, որը բեմ բարձրացավ Վարպետի նվիրած դուդուկով։

2000-2006 թթ․-ին ժողովրդական երաժշտության ասպարեզի թուրք և քուրդ երաժիշտները միշտ գալիս էին Վարպետ Ջիվանի հյուրանոց կամ համերգի վերջում անպայման դռան առջև սպասում էին, որպեսզի ամեն մանրուք սովորեին նրանից, խորհուրդները լսեին (նույնիսկ «ղամիշներ» էին ուզում)։ Նրա յուրաքանչյուր բառ ու փորձառություն շատ կարևոր էր նրանց համար։ Հետաքրքրական է, որ անգամ սովորական երաժիշտները, որոնք Թուրքիայում հայտնի չեն, մեկը մյուսի հետևից գալիս էին նրա հետ ծանոթանալու, ծարավ էին նրա խորհուրդներին, նրա աջը համբուրելուն․ Ստամբուլում երաժիշտները առավոտից իրիկուն նրա շուրջն էին պտտվում։

Թուրքիայի երաժիշտների համար ոչ թե՝ «հայերը և Հայաստանը մեզ մտերիմ են», «100-ամյա ընկերություն» կամ հակառակը, այլ դրանից դուրս՝ երաժշտական ասպարեզում Ջիվան Գասպարյանը շատ լուրջ ընդունվեց և այստեղ դարձավ մի աստղ, որը պարզ փողային գործիքը ծառայեցրեց համաշխարհային արվեստին և դարձրեց լայնածավալ երաժշտացանկի տերը։ Խոստովանենք, որ Թուրքիայում նրան ավելի շատ որպես հայ ժողովրդական երաժշտության ներկայացուցիչ ընդունեցին։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի, որտեղ Ջիվանի աստղը փայլում էր դասական երաժշտության երկնակամարում՝ Թուրքիայում միջավայրն այլ էր․ թուրք երաժիշտների հետ համատեղ համերգներին այդ հանրության սիրելի երգերով էր ներկայանում՝ «Սարի աղջիկ», «Դլե յաման», «Սարերի հովին մեռնեմ»․․․

- Վարպետը Ստամբուլում նույնիսկ ձայնասկավառակ թողարկեց թուրք եր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր