Դեպի վեր

Սերը` հակագազով, կամ Լուսնակի աշխատանքները «Նուռ» ցուցասրահում

bravo.am05/6/2019, 2:00

Սերը` հակագազով, կամ Լուսնակի աշխատանքները «Նուռ» ցուցասրահում

Գծանկար, քանդակ, լուսանկար եւ գիֆ-արտ` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու մոր` Շուշանիկի կերպարը մարմնավորած Լուսնակը երեկ «Նուռ» ցուցասրահում ներկայացրեց իր բազմաժանր աշխատանքները: Կանադահայ նկարչուհու` «Հով արեք» երգից ոգեշնչված եւ «Սրտիս դարման» խորագիրը կրող այս ցուցահանդեսում արտացոլված են մարդու արարքների հետեւանքները` էկոլոգիական աղետ, պատերազմ, ցեղասպանություն, ատելություն միմյանց նկատմամբ:Լուսնակը, լինելով դերասանուհի, երգչուհի եւ երգահան, արդեն քսան տարի է` ինչ հայտնի է նաեւ որպես նկարիչ: «Սերն ամենամաքուր եւ անարատ զգացմունքն է, սակայն սեր զգալու համար անհրաժեշտ է հակագազ կրել»,- նշեց արվեստագետը եւ հավելեց, որ բոլորս էլ գիտենք, որ միակ արժեքը սերն է, սակայն կարեցածի չափ խեղդում ենք այն:

28


Նրա կերպարներից Վեներան` սիրո աստվածուհին, նույնպես կրում է հակագազ` բնության ախտոտվածությանը դիմակայելու համար: «Ես ստեղծել եմ Վեներային, որպեսզի նա մեզ պատմի սիրո մասին, բացահայտի այն աշխարհը, որտեղ մենք ենք ապրում: Մեր մոլորակի թոքերը կանաչ անտառներն են, որտեղ զբոսանքի դուրս եկած Վեներան հակագազ է կրում: Հակագազը խորհրդանշում է մեր կործանիչ զորությունը»,- բացահայտեց նկարչուհին եւ հավելեց, որ Վեներայի կերպարի հետ աշխատում է արդեն քսան տարի:

Ցուցադրված է նաեւ լուսանկարների այնպիսի շարք, որտեղ սիրահար զույգը, կարողանալով փրկվել աղետից, ապրում է ապագայում` կերպարանափոխված եւ հակագազ կրելով:

28


Բացահայտելով կերպարների իրական կյանքը՝ Լուսնակը մեզ հայտնեց, որ զույգը բաժանված է, եւ իրեն երախտիք են հայտնել գեղեցիկ բաժանման համար:

Ներկայացված է նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի հակագազի նմուշներից վերցված քանդակներ:

Ցուցադրության համադրող եւ «Նուռ» ցուցասրահի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ծանոթացել Լուսնակի հետ եւ նրա աշխատանքներին. «Լուսնակի հետ առաջին անգամ ծանոթացել ենք Ֆլորենցիա քաղաքում, երբ Նուռը մասնակցում էր այնտեղի բիենալեին: Կանադահայ լուսանկարչուհին եւս իր արվեստն էր ներկայացում: Ծանոթացանք, նա էլ խոստովանեց, որ երբեւէ չի ունեցել ցուցադրություն Հայաստանում, եւ մենք սիրով նրան հրավիրեցինք մեր ցուցասրահ` առաջին անհատական ցուցադրությունը կատարելու: Մեր ծանոթությունից երկու տարի անց կատարվեց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր