ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կիկաբիձեն կինոյում նկարահանվել է 1966 թվականից և նույն տարում ընդունվել է «Օրերա» համույթ: Կինոյում նա առաջին անգամ հանդես է եկել ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում:
Բացառիկ հեղինակության և տաղանդի տեր արտիստի արվեստը դարձել է միլիոնավոր մար...