Դեպի վեր

Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն», որոնց անունները շոշափվում են ռուսական «գոլդ» համարանիշներով «յաշիկի» ու Mercedes-ի վրա արձակած կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com01/14/2021, 2:12

Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն», որոնց անունները շոշափվում են ռուսական «գոլդ» համարանիշներով «յաշիկի» ու Mercedes-ի վրա արձակած կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 13-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով:
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել են, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դաբիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ և դրա արդյունքում վնասվել են Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել են Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր