- Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, թե իբր այն ունի ոչ հայկական ծագում:
- Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրոնական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների առջև Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի կատարած հերթական կեղծ հայտարարություններին…Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադեին բնորոշ ոճ է՝ իրողությունները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարավոր ընտանիքների անօթևան մնալու, Արցախի թեմի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ սրբապղծությունների և ավերածությունների մասին դատողություններ անելուց խուսափելով՝ Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը:
-Հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գոյություն ունի եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափը, որի շրջանակներում նաև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիր:
Կարդալ ամբողջովին