Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկն է գալիք ընտրություններում, նախընտրական քարոզարշավի շրջանակում ներկայացրել է իր առաջին հոլովակը:Տեսանյութում երաժիշտը խոսում է Միացյալ Նահանգների ճակատագրի ու իրական արդարության մասին: Նախընտրական ուղերձում ռեփերն ամերիկացիներին կոչ է անում միավորվել, վերականգնել հավատը։ Նրա կարծիքով՝ աղոթելով եւ Աստծուն ապավինելով կարելի է ընտանեկան արժեքների վրա հիմնված ուժեղ պետություն կառուցել:
Քանյե Ուեսթի կայքում հրապարակված է նախընտրական ծրագիրը՝ տասը «պատվիրաններով»։ Դրանց թվում են, մասնավորապես, կրթական համակարգի եւ արդարադատության բարեփոխումները, որոնք հավասար են բոլոր քաղաքացիների համար՝ անկախ ռասայական պատկանելությունից կամ որեւէ այլ բանից: Ծրագրի յուրաքանչյուր կետ ուղեկցվում է Աստվածաշնչից մեջբերումով։
Նա սկսել է նաեւ հեղինակային հագուստի վաճառք՝ ի պաշտպանություն իր թեկնածության։ Մասնավորապես ներկայացված են գլխարկներ, բաճկոնակներ եւ շապիկներ՝ «Քվեարկիր Քանյեի օգտին», «Աստված պահպանի Ամերիկան» եւ «Քանյե 2020. տեսլական» գրություններով։
Ռեփերը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել էր այս տարվա հուլիսին։ Ինչպես պարզաբանում է «Forbes» ամսագիրը, Քանյեի հաղթանակն անհնար է նախեւառաջ մաթեմատիկական հաշվարկներով․ ուշ մեկնարկը ...
Կարդալ ամբողջովին