9 հունիսի 2023 - 18:58 AMT
PanARMENIAN.Net - Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով։ Այդ մասին Եվրասիական կոնգրեսի կուլուարներում լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Արտերկրից ռելոկանտների ներհոսքի ֆոնին գրանցված բումը բացառիկ դեպք է։ Ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում ոչ ոք նման երևույթի չէր բախվել և նման արդյունքի չէր սպասում՝ որ դա այդպես կաշխատի։ Դա անորոշության գործոն է՝ ինչ կլինի, եթե նրանք նույնքան արագ հեռանան, որքան արագ եկան»,-ասել է նա, գրում է ԱՌԿԱ-ն։
Ըստ Կուզնեցովի, Հայաստանում այլ հավասար պայմանների դեպքում տնտեսական աճը գնահատվում է 4․5%, ինչը 2 տարվա կտրվա...
Կարդալ ամբողջովին