Դեպի վերեւ

Հերթական դժգոհությունը ՀԷՑ-ից․ «Ես 41 հազարի հոսանք չեմ վառել, էս ի՞նչ թիվ ա»

hraparak.am02/26/2017, 8:10
  • Email
  • Facebook
  • Twitter

Հերթական դժգոհությունը ՀԷՑ-ից․ «Ես 41 հազարի հոսանք չեմ վառել, էս ի՞նչ թիվ ա»

Նորքի 9-րդ զանգված, 101 շենք, բնակարան 6 հասցեում բնակվող Հասմիկ Հովհաննիսյանին այս ամիս ՀԷՑ-ը տհաճ անակնկալ էր պատրաստել։ Տիկին Հասմիկը, ում տան հոսանքի վարձը երբևէ 18 հազար դրամից ավելի չի կազմել, հունվարին 41 հազար է եղել։ Եվ սա այն դեպքում, երբ ՝էլեկտրաէներգիայի սակագինը այս տարվա հունվարի 1-ից նվազել է, ինքն էլ իր բնակարանը հոսանքով չի տաքացրել։ Թե ինչպես է ՀԷՑ-ը այս պայմաններում 41 հազար դրամի չափով ծախս հաշվել, Հասմիկ Հովհաննիսյանի համար հանելուկ է։

Hraparak.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դեկտեմբերին իր հոսանքի վարձը կազմել է 18 հազար դրամ։ «Բայց էս հունվարն ընդհանրապես չեմ վառել, էլեկտրական պլիտան հանել էի, որովհետև վառվել էր, մենակ գազն ենք վառել, գազով տաքացել ենք: Բայց եկել է 41հազար, ես չեմ հասկանում՝ էդ որտեղից»,-իր տարակուսանքը հայտնեց տիկին Հասմիկը։

Հունվարի կեսերին նրանց մուտքում պայթյուն է եղել, որի արդյունքում այրվել են իրենց հարկի հոսանքի լարերը։ «Գիշերվա ժամը 1 անց կես պայթյուն եղավ, լարերը վառվեցին, համ իմ սառնարանը վառվեց, համ պլիտան։ Ես էդ պլիտան երեկոյան 6-ից հետո ենք մի երկու ժամ վառել, ցերեկները տանը չենք եղել, բայց Էդ հրդեհը, որ եղավ, էդ պլիտան փչացավ։ Հիմա էդ 15 օրում պիտի գար 41 հազա՞ր»,-ասաց նա՝ նշելով, որ հրդեհից հետո եկել լարերը փոխել են։

Հասմիկ Հովհաննիսյանը կասկածում է, որ իր տան հաշվիչին այլ բնակարանի հոսանքի լար է միացրած․ «Բերեցին նոր լարեր դրեցին, ես տանը չեմ եղել, երեկոյան որ աշխատանքից եկա, տեսա՝ մի հատ լար է կախված։ Հետո, որ էլեկտրիկին կանչեցինք, ասաց՝ դա ձեր լարն ա։ Հիմա ես չգիտեմ՝ իմ լարն ա դա, թե ուրիշի լարն ա։ Հիմա ես ուզում եմ կամիսիա կանչել, թող ստուգեն»։

Հասմիկ Հովհաննիսյանը բնակվում է դստեր և 7-ամյա թոռան հետ, փոքր ընտանիք է, սոցիալապես ապահովված չեն, ամուսինն էլ զոհվել է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 486 487.75
EUR 510 515.5
RUR 8.33 8.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ