«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պալվիկ Մանուկյանին քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը՝ Պավել Մանուկյանին երկամսյա կալանքի մասին: Ի դեպ, նույն դատավորը մի քանի օր առաջ կալանավորման որոշում է կայացրել նաև Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանի որոշումը համարում է ակնհայտ անօրինական. «Որոշման հիմքում դրվել է, որ Պավել Մանուկյանը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել նախաքննությանը կամ որևէ մեկի վրա ազդեցություն գործադրել: Սա ուղղակի անհեթեթ է, քանի որ Պավել Մանուկյանը գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, տեղաշարժվելու հնարավորություն չունի»,-դատարանից դուրս գալով՝ ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանը ներկա է եղել միջնորդության քննությանը, հանդես եկել հայտարարություններով: Մասնավորապես նշել է, որ զոհասեղանին է դրել իր 23 տարեկան տղային և, ըստ էության, ողջ ընտանիքը, որ իրենք պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը՝ չունենալով որևէ անձնական ամբիցիա:
Պավել Մանուկյանը Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, ունի գնդացիրային ծանր վնասվածքներ, վիրահատվել է օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում: Փաստաբանի տեղեկություններով, ևս մի քանի վիրահատ...
Կարդալ ամբողջովին