Անձնական ապրումներ, սեր հայրենիքի հանդեպ եւ եվրոպական հեռարձակման թիմի հետ երկար բանակցություններ. Նարեկ Ջհանգիրյանը բացահայտում է երգի մրցույթի մասնակցի զգեստի հետեւում թաքնված գաղտնի ուղերձները։Երգչուհու զգեստն իր վրա է բեւեռել տարբեր երկրների Եվրատեսիլի ֆան-ակումբներից մինչեւ եվրոպական նորաձեւության ամսագրերի ուշադրությունը: Զգեստի հիմնական պրինտը փոխառված է հայկական ավանդական վիշապագորգից։ Դրա հատվածները նախկինում հանդիպել էին Նարեկի մեկ այլ աշխատանքում՝ դեմքի դիմակում, որը թողարկվել է POMMIE-ի հետ համագործակցությամբ:
Սկզբնական գունային լուծումը գրադիենտով էր. անցում մանուշակագույնից սպիտակի: Սակայն երգչուհին եւ ոճաբանը եկան համաձայնության՝ երկգույնանի պալիտրան ավելի լավ կնայվի:
«Բրյունետի հետ որոշեցեցինք, որ միագույն զգեստը գունավոր պրինտի հետ ավելի լավ կնայվի՝ ի տարբերություն, այսպես կոչված, խելահեղության»,- ընդգծել է Նարեկը։
Ինչ վերաբերում է ձեւվածքին, ապա խնդիրն ավելի բարդ էր։ Զգեստի դետալների շուրջ պետք էր լուրջ մտածել՝ այն ելույթին համապատասխանեցնելու համար։ Օրինակ, «պարային ընդմիջման» մասին նորությունն ամբողջությամբ փոխեց մտածված էսքիզը։
«Լրացուցիչ դինամիկան եւ զգեստը պետք է միասնաբար «ապրեին»: Պետք էր հասկանալ, թե ինչն է պետք կարճացնել, ինչը՝ երկարացնել։ Անհրաժեշտ էր ստեղծել զգեստ, որը հարմար լինի պարելու ժամանակ»,- մեկնաբանել է Ջհանգիրյանը։
Բրյունետի բեմական կերպարում թաքնված են շատ խորհրդանիշներ ու հաղորդագրություններ։ Շատերը դա չեն էլ գիտակցում: Այսպես է Նարեկն արտահայտում իր ապրումները. «Զգեստը նման է գորգի՝ սկզբում կտոր-կտոր պատռված, ապա առանձին տարրերից հավաքված եւ արդեն վերջում ամրացված մի ուժով։ Դա խորհրդանշում է ներկայիս մետամորֆոզները, որոնց միջով անցնում է մեր երկիրը»։
Ջանգիրյանի վերջնական ստեղծ...
Կարդալ ամբողջովին