Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը ողջունել է Սիլիկոնյան հովտի հեղինակավոր համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։
Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ունեցած ավանդույթները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության դիրքորոշումը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը խոսել է կրթության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքի մասին, անդրադարձել է ինժեներական կրթության, ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին՝ առանձնացնելով Դրեյփերի համալսարանում հայ մասնագետներին ընձեռված հնարավորությունը՝ տեղում ծանոթանալու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհին։
Ասրա Նադիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է,որ շատ տպավորված է Հայաստանով, հայ երիտասարդների մտավոր ներուժով, ինժեներական կրթության ավանդույթներով և այդ ոլորտում իրականացվող քայլերով: Նա ներկայացրել է Դրեյփերի համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնք ուղղված են ձեռնարկատերերի և ներդրողների հմտությունների զարգացմանը։ Ասրա Նադիմն ընդգծել է նաև, որ հատուկ ծրագրեր են իրականացվում երիտասարդների համար, որոնց շրջանակում համալսարանը տրամադրում է աջակցություն՝ համագործակցություն ձևավորելու և գաղափարների զարգացման համար։
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է ն...
Կարդալ ամբողջովին