«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկ ամբողջ օր տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ և խորհրդատուներ մասնակցեցին 5 պանելային քննարկումների։ Ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը գագաթնաժողովի գլխավոր բանախոսն էր։
«Պետք է միշտ առաջ շարժել՝ չսահմանափակվելով ուղղակի ստարտափների և ՏՏ ոլորտի համար լավ պայմաններ ստեղծելու մասին խոսակցություններով։ Գագաթնաժողովի առաքելությունն է զարգացնել Հայաստանը, հասնել արագացված աճի, քանի որ նաև այս միջոցառման մասնակիցներն են ձևավորում էկոհամակարգը։ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը, ձեռքբերումների և միաձուլումների աճը, միաեղջյուրների զարգացումն այն թեմաներն են, որոնք կարող են լինել լուրջ փոփոխությունների հիմքում»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
«Orion Summit-ը շարունակություն կունենա: Գագաթնաժողովը գործարքներ կնքելու հարթակի է վերածվում: Մենք նպատակ ունենք հայկական ծագում ունեցող ստարտափներին համաշխարհային ընկերությունների հետ հանդիպելու, համագործակցելու ավելի շատ հնարավորություններ ստեղծել: Սկսեցինք Երևանից, մյուս տարի կհանդիպենք Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը։
Orion Summit 2022-ի բարձր մակարդակի քննարկումներում մեծ ներդրում ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Կենտրոնական բանկը: Գագաթնաժողովի շուրջ մեկ հարթակում էին հավաքվել...
Կարդալ ամբողջովին