PanARMENIAN.Net - Գյումրիի բնակիչների համար տեղի կունենա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
«Ամբողջ թափով գնում են «Երկրաշարժ» ֆիլմի հայերեն կրկնօրինակման աշխատանքները: Հուլիսի 25-ին նախատեսվում է փակ ցուցադրություն Գյումրիի բնակիչների համար` անպայման ուզում ենք հասցնել կրկնօրինակել ֆիլմը և ցույց տալ հայերեն լեզվով»,-գրել է Դիշդիշյանը: Նա տեղադրել է նաև ֆիլմի հայկական տարբերակի վերջին կադրի լուսանկարը:
Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:
Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների ա...
Կարդալ ամբողջովին