Դեպի վեր

Ըստ Գոչունյանի, Թուրքիայում մտորում են Հայաստանի հետ սահմանի վերաբացման մասին

azatutyun.am01/14/2021, 2:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Ըստ Գոչունյանի, Թուրքիայում մտորում են Հայաստանի հետ սահմանի վերաբացման մասին

Թուրքիայում պետական, քաղաքական շրջանակները մտորում են Հայաստանի հետ սահմանի վերաբացման մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մոտ ապագայում որակական փոփոխությունների կարող են ենթարկվել, որովհետև Լեռնային Ղարաբաղի լայնածավալ պատերազմից հետո Կովկասում նոր մթնոլորտ է ձևավորվում և այս իրադրության պայմաններում լուրջ առարկայական հիմքեր կան որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ի վերջո բնականոն վիճակ ստանան և երկու հարևան երկրների միջև համագործակցություն սկսվի», - ասաց Արա Գոչունյանը։

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ: 1993-ին Թուրքիան միակողմանի փակեց օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, օդային սահմանը, սակայն, վերաբացվեց 1995-ին: Հայ-թուրքական ցամաքային սահմանի վերաբացման համար նախորդ շուրջ երեք տասնմայկաներում Անկարան հայկական կողմից պահանջում էր Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որոնք արդեն Բաքվի վերահսկողության ներքո են անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով։

«Առայժմ հետպատերազմյան իրավիճակի մեջ Թուրքիայիում պարզապես Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու մտադրությունների, այսպես կոչված, ազդանշաններ կան, որ բավարարվում են։ Կոնկրետ խոսակցություններ և հստակ ծրագրերի մասին, և/կամ քաղաքական կամքին վերագրվելիք հստակ հայտարարություններ չեն բարձրաձայնվում, բայց այն, ինչ մենք իմանում ենք՝ Անկարան Կովկասի մոտավոր ապա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 520
EUR 623 635
RUR 6.79 7.01
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր