Դեպի վեր

Տվյալների և անալիտիկայի ոլորտի զարգացման հեռանկաները․ կայացել է CDAO Europe համաժողովը

b24.am11/25/2022, 9:36

Տվյալների և անալիտիկայի ոլորտի զարգացման հեռանկաները․ կայացել է CDAO Europe համաժողովը

Վերջին շրջանում տվյալները որպես կորպորատիվ ակտիվ (corporate asset) դիտարկվելու միտում ունեն, որը կարող է օգտագործվել ավելի տեղեկացված բիզնես-որոշումներ կայացնելու, մարքեթինգային արշավները բարելավելու, բիզնեսի օպտիմիզացման և ծախսերը նվազեցնելու համար: Գլխավոր նպատակն է ավելացնել եկամուտներն ու շահույթը: Մի շարք աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Google-ը, Netflix-ը, վաղուց են հասկացել, որ մշակութային առումով տվյալներին` որպես ռազմավարական ակտիվ վերաբերվելն անհրաժեշտություն է։

Chief Data & Analytics Officers Europe (CDAO Europe) կոնֆերանսի մասին

Ի՞նչ է սպասվում 2023-ին տվյալների և անալիտիկայի ոլորտում, ինչպե՞ս օգտագործել տվյալները խելացի բիզնես-որոշումներ կայացնելու համար, ինչպե՞ս ավելի մեծ արժեք ստանալ տվյալներից․ այս և այլ հարցեր են քննարկվել Corinium Global Intelligence-ի կողմից կազմակերպված Chief Data & Analytics Officers Europe (CDAO Europe) համաժողովի ժամանակ։  CDAO Europe-ը, որն այս տարի անցկացվեց Ամստերդամում,  ամենաառաջնակարգ, միջոլորտային կոնֆերանսն է։ Այն հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ Եվրոպայի ամենաազդեցիկ տվյալների և վերլուծական ղեկավարների ցանցին: Իսկ Corinium-ն աշխարհահռչակ ընկերություն է, որն աշխատում է ավելի քան 6000 կազմակերպության հետ 52 երկրում։ Այն տվյալագիտության և արհեստական բանականության  ոլորտի պրոֆեսիոնալների աշխարհի ամենամեծ մասնագիտական համայնքն է։

Կոնֆերանսի ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ, որտեղ որպես խոսնակներ ներգրավված էին նաշխարհահռչակ ընկերությունների C-level տվյալների ղեկավարներ։  Քննարկումներին մասնակցում էին տվյալների առաջատար մասնագետներ(Chief Data Officers)՝ ոլորտի լավագույն բրենդներից, ինչպիսիք են՝ Shell-ը, Fivetran-ը, Carrefour-ը, Penguin Random House UK-ը, YouGov-ը, Adecco Group Spain-ը, Novomatic-ը, Vodafone-ը, ABN Amro-ն։ Վերջիններս, դեպքերի ուսումնասիրությունների միջոցով օգնեցին գործնականում պատկերացում կազմել,  թե  ինչպես է պետք օգտագործել առաջադեմ վերլուծական տեխնոլոգիաները հաճախորդների/օգտատերերի մասին լիարժեք պատկերացում (360-degree view) ստանալու համար, ինչպես չափել տվյալների և վերլուծության տրանսֆորմացիայի առավելությունները, բարձրացնել ներգրավվածությունը և ներդրումները տվյալների կառավարման մեջ, հաջողությամբ ընդլայնել AI-ը՝ կազմակերպության արժեքը բարձրացնելու համար և այլն։

Կարևոր եզրահանգումներ

Տվյալահեն որոշումների կայացումը կազմակերպությունների համար այլևս պարտադիր պայման է։ Կարևոր է, որ տվյալահեն լինի նաև ընկերության մշակույթը․ տվյալագետները, որքան էլ լավ աշխատեն, չեն կարող արդյունք ունենալ, քանի դեռ կազմակերպությունը դրան պատրաստ չէ։ Տվյալների մասնագետներն էլ իրենց հերթին պետք է համառ լինեն ու տարածեն այս մոտեցումն ամբողջ ընկերությունում։ Տվյալները ակտիվ են (asset), և դրանց պետք է վերաբերվել որպես ակտիվի։ Ամեն օր մարդիկ մեծ ծավալի տվյալներ են ստեղծում, սակայն շատ ընկերություններ դեռ չեն հասկացել դրանց արժեքը։ Մեծ ծավալի տվյալներն իրենց հետ բերում են շատ խնդիրներ, բայց մյուս կողմից դրանք ավելի մեծ արդյունքներ ստանալու հնարավորություն են տալիս։ Տվյալների տված հնարավորություններից լավագույնս օգտվելու համար անհրաժեշտ է ճանաչել բիզնեսը, այսինքն, առավելագույնս ուսումնասիրել բոլոր առանձնահատկությունները, սահմանել համապատասխան չափորոշիչների մեխանիզմներ՝ անհրաժեշտ տվյալների կուտակման և վերլուծության համար։

Netflix-ը ստեղծել է բիզնես մոդել, որի որոշումների կայացման հիմքում հենց օգտատերերն են։ Օրինակ, նրանք պարզել են, որ միջինում օգտա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր