ՀՀ կառավարությունը օրեր առաջ հրապարակեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ Առաջին միջոցառման շրջանակներում կառավարությունը հատկացնելու է 25 մլրդ դրամ։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող խնդիրները: Այս դեպքում՝ տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առեւտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների), որն առեւտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային եւ հարկային պատմություն:
Օժանդակությունը լինելու է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով, որը տրամադրվելու է մինչեւ 24 ամսով։ Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը 500 մլն դրամ է, եւ մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։
ՀԺ-ն թեմայի վերաբերյալ զրուցել է «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։
- Պարոն Մելքոնյան, կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ Որպես գործարար որքանո՞վ է այն ձեզ բավարարում։
- Այնքանով՝ ինչքանով ծանոթ եմ՝ դրական է արձագանքս։ Տեսակետներ էին հնչում, թե բիզնեսը պետք է վճարի աշխատակիցների աշխատավարձը. մենք այդ մարդիկ չենք, որ փախչենք, բայց վճարելու համար պետք է աշխատենք եւ հասկանանք, թե ինչքան ժամանակ է սա տեւելու։ Կառավարության այդ նախաձեռնությունը բավականին ոգեւորիչ է այն առումով, որ իշխանությունը մտածում է բիզնեսի մասին։ 2 պատգամավոր էլ ինձ գրել էին՝ հանդիպելու եւ քննարկելու համար։ Այսինքն կառավարությունը քայլեր է անում բիզնեսի հետ շփվելու համար, ինչը եւս ոգեւորիչ է։ Այս ճգնաժամից դուրս գալու համար բիզնեսը եւ կառավարությունը համատեղ պիտի աշխատեն։
- Փաստորեն կառավարությունը բիզնեսներին անտոկոս վարկ է առաջարկում։ Վարկավորման կեսը ինքն է վճարում, մյուս կեսը՝ բանկերը, սակայն բանկերի տոկոսադրույքը եւս կառավարությունն է սուբսիդավորում։ Սա ի՞նչ է տալու բիզնեսին։
- Սա լուծում է այն հարցերը, որ մենք կարող էինք ունենալ այս առումով՝ աշխատավարձերի վճարման, շրջանառու կապիտալի։ Այստեղ միակ հարցը այն է, թե մեզ ինչ է պետք լինելու, ինչ չափի եւ այլն։ Այս պահին այս նախաձեռնությունը լավ ելք կլինի բիզնեսի համար։ Ես սոցցանցերում տեսա, որ մարդիկ գրում են՝ էլ ինչ բիզնես, որ չի կարողանում մի ամսվա կամ 2 ամսվա աշխատավարձը տալ։ Դա լուրջ չէ եւ ես հակառակը կարող եմ ասել։ Օրինակ՝ մեր աշխատավարձային ֆոնդը ամսական 150 միլիոն դրամն անցնում է, ես էլ կասեմ՝ էլ ի՞նչ բիզնես, եթե 150 միլիոն ազատ փող ունի եւ բիզնեսի մեջ չի դրել դա։ Իսկ կոնկրետ վարչապետի քայլի մասին ասեմ՝ դա իրականությունից բխող քայլ է։ Այո, բիզնեսը կարող է այդ մեծ գումարները չունենալ, քանի որ ֆորս-մաժորը ոչ ոք չի կարող պլանավորած լինել։ Հատկապես տուրիզմի եւ սննդի ոլորտների համար սա շատ օգտակար կլինի։
- Հաշվարկ արե՞լ եք, թե ինչքան ակնկալվող եկամուտ կունենայիք այս ժամանակահատվածում, եթե չլիներ ստեղծված իրավիճակը։
- Դեռ նման հաշվարկ չունենք, քանի որ ամիսը չի փակվել։ Մեր հաշվարկն ամսական է լինում։
- Գործատուներ կան, որոնք չեն ցանկանում հարկադիր պարապուրդի համար վճարել աշխատողներին։
- Գոյություն ունի օրենքի դաշտ, որտեղ հստակ ֆիքսվում է, թե որ դեպքում ինչքան պետք է վճարել։ Պարետի կողմից հրապարակվեց նաեւ վճարովի արձակուրդ ուղարկելու հնարավորության մասին։ Այստեղ չոր եւ միակողմանի ասել՝ սա այսպես է, չի կարելի։ Աշխատակցին էլ պետք է հասկանալ, նա տարիներով քեզ մոտ է աշխատել, ունի հացի խնդիր, ընտանիք պահելու խնդիր։ Այստեղ պետք է փոխշահավետ տարբերակ գտնել։ Մենք սպասարկում ենք նաեւ զորամասերում, ՔԿՀ-...
Կարդալ ամբողջովին