Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 16-րդ անգամ, այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից։ Նրանց միացել են Լիտվայի խոշոր լրատվամիջոցները ներկայացնող 5 թիմեր։ Հայաստանի թիմը տոնել է 6 հաղթանակ, այդ թվում 4-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 1 ոչ ոքի եւ պարտվել 1 խաղում։ 24 միավորով կրկին հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր 8 խաղերում եւ ոչ մի գնդակ բաց չի թողել։ 3-րդ տեղը բաժին է հասել Լիտվայի ժուռնալիստների միության Pressas թիմին՝ 14 մ...
Կարդալ ամբողջովին