PanARMENIAN.Net - Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն իր նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Նրանք քննարկել են Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը։
Հանդիպմանըւ նաև բարձրացվել է Ադրբեջանում բնակվող վրացիների համար վրացական թեմ բացելու հարցը, գրում է Apsny.ge-ն։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը «Բարեկամության շքանշանով» է պարգևատրել Ալլահշուքյուր Փաշազադեին՝ վրաց և ադրբեջանցի ժողովրդների միջև բարեկամական հարաբերություններին նպաստելու համար։
Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ձևավորվել է 1921 թվականին, Վրաստանի խորհրդայնացումից հետո: Հենց այդ ժամանակ բոլշևիկները Ադրբեջանին հանձնեցին այն տարածքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջի վանական համալիրը: Դավիթ Գարեջի վանական համալիրը համարվում է միջնադարի եզակի վանական համալիր՝ կազմված 16 եկեղեցիներից: Այդ հուշարձանների...
Կարդալ ամբողջովին
