Դեպի վեր

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

armtimes.com07/3/2022, 10:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

Ուզբեկստանում զանգվածային անկարգություններ են, երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանում, որտեղ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է գիշերը՝ մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակներում։

Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ օրը նախագահի կայքում, նշվում է, որ Ուզբեկստանի նախագահը Ղարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարել մինչև օգոստոսի 2-ը:

Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 1-ին հայտնել է Նուկուսում իշխանությունը զավթելու փորձի մասին:

«Արտակարգ դրության ժամանակահատվածի համար 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ Ղարակալպակիստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ հանձնարարված է նաև Ղարակալպակիստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, որը կգլխավորի ազգային գվարդիայի հրամանատար Ռուստամ Ջուրաևը։ Արտակարգ դրության ընթացքում նախագահը նաև կարգադրել է ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը՝ Ղարակալպաքստանում հատկապես կարևոր և դասակարգված օբյեկտների համար, սահմանափակումներ մտցնել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, ինչպես նաև սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից:

Արգելվում է նաև մեծ կազմով հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, զենքի և զինամթերքի վաճառքը։

Միաժամանակ պետության ղեկավարը կարգադրել է «ապահովել ֆիզիկական անձանցից զենքի ու զինամթերքի ժամանակավոր առգրավումը»։ Օրենքի և կարգի պաշտպանության համար լրացուցիչ կներգրավվեն Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերն ու միջոցները։

Շաբաթ օրը ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը հայտնել էր, որ Ղարակալպակստանում արտակարգ դրություն է մտցվել հուլիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։

Ուրբաթ օրը մարդկանց հանցավոր խումբը փորձել է գրավել Նուկուս քաղաքում պետական մարմինների շենքերը։ Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները:

Նուկուսում բողոքի ցույցերի պատճառը երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծն էր։

Ինչպես նշել են Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդիր պալատում՝ նախագիծը նախատեսում է ավելի քան 200 փոփոխություն 64 հոդվածներում, ինչպես նաև ներառում է վեց նոր հոդվածներ, որոնք ներմուծում են 16 նոր նորմեր։ Մասնավո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր