Մենք՝ Ճառագայթ ձախ խմբակցությունը, դատապարտում ենք ներկայիս իշխանությունների բռնած թուրքամետ ուղին, որը ոտնահարում է արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև վտանգի տակ դնում Արցախի և Հայաստանի հանրապետության բնակչության կյանքը և բարօրությունը։
Լինելով խաղաղության ջատագով՝ մենք հասկանում ենք, որ լիարժեք խաղաղություն հնարավոր չէ առանց պատմական արդարության վերականգնման։ Ներկայիս պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն պատրաստակամ չեն ճանաչելու հայ, եզդի, ասորի և այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այլև պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկնել իրենց հանցանքը։ Հետևաբար, այս պայմաններում արժանապատիվ խաղաղության միակ ճանապարհն այն պարտադրելն է, ոչ թե մուրալը։
Հայաստանում գործող զանազան իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք խաղաղության քարոզ են անում [1], իրականում չեն ներկայացնում հայ, եզդի, ասորի և թուրքերից տուժած այլ ժողովուրդների շահերը։ Ֆինանսավորվելով արևմտյան ֆոնդերից՝ իրավապաշտպանների, ֆեմինիստների և ձախերի անվան տակ նրանք սպասարկում են արևմտյան կապիտալի շահերին, որի մաս է կազմում Թուրքիան։
Ցուցաբերելով խիստ ընտրողական մարդասիրություն՝ նրանք կարծես չեն նկատում ներկայիս իշխանությունների հրահանգով ոստիկանական ամենաթողությունը, կատարված բռնությունները և ընդդիմության ներկայացուցիչների (այդ թվում՝ միայնակ մայր Էմմա Սարգսյանի) ապօրինի ձերբակալությունները։
2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկում Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի բնակչությանը, ինչն անարձագանք է մնում իրենց իրավապաշտպան հռչակած կազմակերպությունների կողմից։
Ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ցեղասպանական նպատակները։ Մասնավորապես, Ալիևի հայտարարությունը, որ հայերը չպետք է հինգ միլիոնի հասնեն [2], Չավուշօղլուի՝ գորշ գայլերի նշանը ցույց տալը [3], Էրդողանի՝ Էնվեր փաշա ոգեկոչելը [4], գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգելով սպանելը [5], գազատարի անջատելը [6] և այլն։
Այսպիսով, խաղաղության օրակարգը ձեռնտու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի կայսերապաշտական նպատակներին, որպեսզի առանց դիմադրության վերջնականապես հայաթափեն Արցախի ու Հայաստանի հանրապետությունները։ Այս օրակարգը չի բխում հայերի, եզդիների, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների շահերից։
Ներկայիս իշխանությունն...
Կարդալ ամբողջովին