Tert.am-ը հայտնում է, որ բազմաթիվ ՀՅԴ-ականներ այսօր այցելում են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնում. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում էր նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում կենտրոնանալ կուսակցականների վրա, որովհետև անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել.
«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց արածը կուսակցական քայլ չէր, սա քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում, և մի պահ պետք է այս ամենը դադարեցվի:
Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հորդորով՝ նրա մի քանի գրառումները կարդալ. «Երբ մի երիտասարդ կարող է գրառում անել, «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի, ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում... Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել, որ թող ներողություն խնդրի, բազ...
Կարդալ ամբողջովին