168.am–ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը
– Պարոն Կոլերով, շուրջ երկու շաբաթ է Երևանում շարունակվում է ճգնաժամը, որը ստեղծվել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո: Երկու օր առաջ Ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների և լրագրողների նկատմամբ, ովքեր, նրանց պնդմամբ, մոտեցել էին ՊՊԾ գնդի անվտանգության գոտուն, ինչն էլ ավելի լարեց երկրում ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վերջին օրերի գործողությունները և վերջին օրերի իրավիճակը՝ ընդհանուր առմամբ:
– Կան բառեր, որոնք, թեև չեմ ցանկանում հիշել, բայց գալիս են իմ մտքին՝ իշխանության կաթված, հասկանո՞ւմ եք: Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից մեկն է, որն արդեն 2 շաբաթ չի չեզոքացնում պետական կառույցի ահաբեկչական գրավումը, իսկ ՊՊԾ գունդը պետական կառույց է: Երկու շաբաթ իշխանությունը թույլ է տալիս այդ ահաբեկիչների բացահայտ կողմնակիցներին՝ արգելափակել երթևեկությունը, ցույցեր կազմակերպել, երբ այդ նույն ահաբեկիչները սպանել են ոստիկանի: Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանի սպանությունից հետո ոչ մեկը և երբեք չի վարի բանակցություններ ահաբեկիչների հետ: Ռուսաստանում 1990-ական թվականներին տեղի ունեցան նման բանակցություններ՝ ՌԴ պետական մարմինները բանակցություններ էին վարում ահաբեկիչների հետ. այդ տարիները, երբ Ռուսաստանը չեչեն ահաբեկիչների հետ բանակցություններ էր վարում, ոչ միայն հսկայական պատմական ամոթի տարիներ էին, այլև դրանք Ռուսաստանի մաքսիմալ թուլության տարիներն էին, որից Ռուսաստանը չէր կարող դուրս գալ այլ կերպ, քան պատերազմն էր ահաբեկիչների հետ:
Իշխանության ցանկացած քաղաքական հակառակորդ, եթե նա իր երկրի թշնամին չէ, մտածում է այն մասին, թե ինչ է անելու վաղը, եթե նա գրավի իշխանությունը, ինչպես հասարակությանը կապահովի հացով, ջրով, ինչպես կօգնի մարդկանց՝ պայքարել փողոցային հանցագործությունների դեմ: Իշխանությունը, որը ոչնչացնում է Ոստիկանությանը, իշխանություն է, որը վերացնում է պետությունը, ընդդիմությունը, որը վերացնում է Ոստիկանությանը, վերացնում է ոչ միայն՝ իշխանությանը, այլև՝ հենց պետությանը: Ես հենց դա չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են ուրախանում այդ հազար հոգին կամ նրանց կողմնակիցները, որոնք տանն են նստած:
Երկու շաբաթ շարունակ զինյալները ոչնչացնում են ՀՀ ոստիկանության հեղինակությունը: Ինչպե՞ս են նրանք վաղն իրենց երեխաներին պաշտպանելու: Ես դա չեմ հասկանում: Ո՞վ է պաշտպանելու իրենց սեփական երեխաներին, երբ այդ Ոստիկանությունը հեղինակազրկվի:
Հաճելի է տեսնել, որ մինչ այս պահը Ոստիկանությունը գլխավորապես պահպանում է կարգապահությունն ու պետությանը նվիրվածությունը, ոչ թե կոնկրետ նվիրվածությունը մեկ դեմքին, այլ պետականությանը: Հասկանո՞ւմ եք՝ նրանց գործընկերոջն են սպանել, ԼՂ պատերազմի մասնակցի են սպանել, և նրանք իրենց զսպված են դրսևորում:
Ահաբեկիչների կողմից մինչ այժմ զինված անձինք են նստած ՊՊԾ գնդում, նրանց որևէ մեկը լուրջ վնաս չի հասցնում: Ուրեմն տվեք նրանց ողջ Հայաստանը, տվեք նրանց Ձեր երեխաներին, Ձեր անվտանգությունը, նրանց մոտ ավելի լա՞վ է ստացվելու: Հայաստանը տնտեսական, սոցիալական և շատ այլ խնդիրներ ունի, բայց Հայաստանն ավազակային երկիր չէ, այդպիսին եղել է 1990-ական թթ. սկզբին:
Բայց գոնե արդեն 20 տարի Հայաստանում ավազակային անկարգությունների համար տեղ չկար, մաֆիան, բացասական որոշ երևույթներ պահպանվել էին, բայց երեխաների հետ Երևանի կենտրոնում կարելի է քայլել երեկոյան ժամերի: Ի՞նչ է՝ ցանկանում են, որ դա անհնարին բա՞ն դառնա: Ինձ սա է, անկեղծ եմ ասում, զարմացնում:
– Ակնհայտ է, որ Ձեր ակնարկած ճանապարհով իշխանությունները չեն գնում, որպեսզի արյուն չթափվի: Ինչպիսի՞ խաղաղ, ոչ ուժային ելք եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:
– Այլ ելք չկա: Իշխանությունը չի ցանկանում արյուն թափել, կարելի է կիրառել ուժային միջոցներ՝ անարյուն, կան տարբեր եղան...
Կարդալ ամբողջովին