Կյանքի 85-րդ տարում մահացել է դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Արտիստի մահվան ցավալի լուրը հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ժակ Ենգիբարյանը ծնվել է 1936 թվականին Լենինգրադում, և նույն թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան:
Ավարտել է Ձերժինսկու անվան ռուսական միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: 1962-77 թթ. որպես դերասան աշխատել է Վիլնյուսի, Պետրոզավոդսկի, Թբիլիսիի, Կապանի, իսկ 1977 թվականից՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում: Շատերի համար անակնկալ էր Անջելոյի բարդ, դրամատիկական կերպարի անձնավորումը, իսկ Դարտանյանը («Երեք հրացանակիրներ») միանգամից ճանաչում բերեց երիտասարդ դերասանին: 1993 թվականից Ժ. Ենգիբարյանը զուգահեռաբար աշխատել է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում և ...
Կարդալ ամբողջովին