Դեպի վեր

ՊՎԾ-ն 2022 թվականին նախաձեռնել է 77 քրեական վարույթ, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց

armtimes.com01/24/2023, 1:24

ՊՎԾ-ն 2022 թվականին նախաձեռնել է 77 քրեական վարույթ, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, 2022 թվականին նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ծառայությունը, որում ասված է․

«2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։

Հարկ է նկատել, որ 2022 թվականին, ՀՀ Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Գնումների ընթացակարգերի խտրականության կանխարգելման նպատակով ՊՎԾ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն իրականացրել է 3100 գնման ընթացակարգի վերլուծություն, որի շրջանակում պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող 168 գնման գործընթացի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: Դրանց արդյունքում, 162 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն, 3 դեպքով գնման ընթացակարգը չեղյալ է հայտարարվել, 1 դեպքով հիմնավորվել է նշված տեխնիկական բնութագրի համապատասխանությունը պատվիրատուի կարիքին և 2 դեպքով ժամկետների հետ կապված առկա չի եղել հնարավորություն փոփոխություն կատարելու, սակայն պատվիրատուի կողմից հրապարակվել է լրացուցիչ պարզաբանում: Գնման ընթացակարգի 25 վերլուծական տեղեկանքով արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ընթացքի մեջ է մոտ 80 վերահսկողական գործընթաց։ Վերահսկողական գործողություններ են իրականացվում Առողջապահության նախարարությունում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD392.5401.5
EUR418435
RUR5.525.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր