Դեպի վերեւ

Երկրի նախագահի դեսպան եղբայրը կատարում է նրա էպիզոդիկ հանձնարարությունները

hraparak.am11/9/2016, 10:50
  • Email
  • Facebook
  • Twitter

Երկրի նախագահի դեսպան եղբայրը կատարում է նրա էպիզոդիկ հանձնարարությունները

Արտգործնախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս «Կառուցվածք» բաժնում աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի անունը, որը զբաղեցնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Քանի որ Լեւոն Սարգսյանի անունը հաճախակի է հայտնվում մամուլի էջերում, նրան ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես այս կամ այն պաշտոնի հավակնորդ (վերջերս էլ նրան ավելի հաճախ հիշում են որպես Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավակնորդ), մեզ հետաքրքրեց, թե կոնկրետ ինչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչով է նա առհասարակ զբաղվում, ինչով է տարբերվում նրա գործունեության ոլորտը մյուս դեսպանների գործունեությունից։

Հայտնի է, որ Լեւոն Սարգսյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից։ Մինչ այդ նա եղել է Հալեպում գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան թագավորությունում, Թունիսում, Ալժիրում։ Թե որքանով է նրան հաջողվել այդ ընթացքում դիվանագիտական բավարար փորձ կուտակել եւ մեր երկիրն էլ շահեկանորեն ներկայացնել նշված երկրներում՝ այդ մասին հավանաբար կիմանա ինքը՝ Լեւոն Սարգսյանը։

«Հատուկ հանձնարարություններով դեսպանները զբաղվում են երկրի նախագահի կողմից տրվող հատուկ հանձնարարություններով։ Այսօր ունենք հատուկ հանձնարարություններով երկու դեսպան՝ Լեւոն Սարգսյան եւ Արկադի Ղուկասյան (Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահն է), երկուսն էլ զբաղվում են տարբեր ոլորտներին վերաբերող հատուկ հանձնարարություններով»,- հատուկ հանձնարարություններով դեսպանի առաքելության մասին մեր հարցին հակիրճ անդրադարձավ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նկատեցինք, որ նախկին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 480.25
EUR 512 517.5
RUR 7.2 7.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ